Եվրոպական երկրները հայտարարել են, որ ուշադիր հետևում են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

Եվրոպական երկրները հայտարարել են, որ ուշադիր հետևում են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին

17:08 24.06.2023

Եվրոպական երկրներն արձագանքել են Ռուսաստանում տիրող իրավիճակին՝ ասելով, որ ուշադիր հետևում են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Նիդերլանդների արտգործնախարար Վոպկե Հոկստրան ասել է, որ սերտ կապի մեջ է Մոսկվայում դեսպանատան հետ և փորձում է հստակ պատկերացում կազմել իրավիճակի մասին, որը նա անվանել է «Ռուսաստանի ներքին զարգացումներ»:

 

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կայքում շաբաթ օրը թարմացվել են Ռուսաստան մեկնելու վերաբերյալ առաջարկությունները։ Գործակալությունը զգուշացնում է Բելգորոդ, Կուրսկ, Բրյանսկ, Վորոնեժ, Դոնի Ռոստով և Կրասնոդար այցելելուց։ Մոսկվայում Գերմանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել հնարավորինս խուսափել կառավարական և ռազմական կառույցներից և քաղաքի կենտրոնից։

Իտալիայի ԱԳՆ-ն նույնպես հորդորել է իրենց հայրենակիցներին զգույշ լինել, իսկ վարչապետ Ջորջ Մելոնին նշել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները անկայունություն են առաջացնում նույնիսկ Ռուսաստանի Դաշնության ներսում։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հրավիրել է համապատասխան նախարարներին և հետախուզության պաշտոնյաներին՝ գնահատելու Ռուսաստանում տիրող իրավիճակը։ Մելոնին հավելել է, որ վերջին մի քանի ժամերին Ռուսաստանում իրադարձություններ են տեղի ունենում, ինչը դժվարացնում է հասկանալը իրավիճակի զարգացումը։

Իտալիայի վարչապետը նշել է, որ Հռոմը «շփվում է» դաշնակիցների հետ Ռուսաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, և հայտարարել է արտգործնախարարների մակարդակով առաջիկա շփման մասին։

Չեխիան, Ռումինիան և Շվեյցարիան նույնպես հայտարարել են, որ վերահսկում են իրավիճակը Ռուսաստանում։

Շաբաթ գիշերը Դոնի Ռոստովում«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները  գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Զինված մարդկանց խմբերը շրջում են քաղաքով մեկ, մուտքերի ու ելքերի մոտ տեղադրվել են անցակետեր։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ-ն «Վագներ»-ի ճամբարները հրթիռային ռմբակոծությունների է ենթարկվել է, դա հերքվել է ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ ԱԴԾ-ի կողմից: Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողություններն անվանել է հանցավոր արկածախնդրություն, հարված Ռուսաստանի թիկունքին և դավաճանություն, որը հանգեցրել է չափազանց մեծ հավակնությունների և անձնական շահերի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP