14:50 27.08.2018
Հայ-ռուսական կինոֆոնդը ստեղծման փուլում է: Այս մասին օգոստոսի 27-ին՝ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս, նշել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նա տեղեկացրել է, որ ՌԴ կատարած այցի շրջանակներում հանդիպել է իր ռուս գործընկերոջ հետ, քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ համատեղ ծրագրեր, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կարևոր է ստեղծել հայ-ռուսական կինոֆոնդ, որի շրջանակներում ոչ միայն կնկարահանվեն, կֆինանսավորվեն համատեղ ֆիլմեր, այլև կապահովեն դրանց արտահանումը:
Կրկին անդրադառնալով Օպերային թատրոնում փոփոխությունների անհրաժեշտությանը՝ Մակունցը նշել է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ իրենց զրույցի, քննարկումների ժամանակ ներկայացրել են առաջարկ, որ հաստիքները լինեն տարանջատված, այն է՝ տնօրենը՝ առանձին, գեղարվեստական ղեկավարը՝ առանձին, խոսել են նաև գլխավոր դիրիժորի հաստիքի անհրաժեշտության մասին: Ըստ նախարարի՝ եթե այդ հաստիքները լինեն առանձին, ապա օպերայի արդյունավետ աշխատանքը շատ ավելի զգալի կլինի:
Լրագրողների խնդրանքով, խոսելով աշխատանքում նկատվող թերացումների մասին՝ նախարարը խոստովանել է՝ երբեմն անգամ տագնապի զգացողություն է ունենում, որ ինչ-որ բաներ չի հասցնում, չնայած օրվա ընթացքում շատ ժամեր են հատկացնում աշխատանքին թե՛ ինքը, թե՛ իր թիմը, բայց տագնապի զգացում է ունենում, որ ինչ-որ բան անընդհատ չի հասցնում:
«Թերացում չէի ասի, բայց ժամանակային առումով ուղղակի աշխատանքները, որոնք այս պահին կուզեի՝ ավարտված լինեն, դեռ ավարտված չեն, մասնավորապես COAF-ի հետ համագործակցության վերջնականացումը: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ աշխատանքները սկսենք նաև մարզկենտրոններում, մասնավորապես՝ Տավուշի մարզում նախատեսել ենք «Ստեղծարար կենտրոն»-ի բացում, սակայն հուշագրով այն դեռ չենք ամրապնդել»,- ասել է նախարարը:
Մակունցն անկեղծացել է՝ ինքն անընդհատ ինքնաքննադատաբար է մոտենում այդ հարցին, մտածում՝ էլ ինչ կարելի է անել, ապա նշեց՝ կողքից ի լուր իրենց բարձրաձայնվող հարցերը զգոն են պահում:
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...