14:10 27.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս անդրադարձել է Հանրապետության հրապարակում տեղադրվելիք արձանների մասին շրջանառվող լուրերին:
«Մեզ եկել էր դիմում, որտեղ նաև թամանյանական էսքիզային նախագիծն էր, համաձայն որի՝ պատկերասրահի այդ մասում նախատեսված էր ունենալ արձաններ, որոշված էր նաև՝ ինչ արձաններ կլինեն, սակայն ոչ թե գիտամեթոդական նիստի եզրակացություն կամ արձանագրություն է տրվել, այլ նիստը դա քննարկել է, պայմաններ դրել՝ չափանիշների, որոնք պետք է առկա լինեն: Սկզբունքորեն նիստը չի առարկել այդ գաղափարին, բայց դա չի նշանակում, որ արձաններ կտեղադրվեն»,- ասել է նա:
Նախարարը տեղեկացրել է, որ իրենք ունեն սկզբունքային մոտեցում՝ հանրապետական նշանակություն ունեցող արձանները չեն կարող տեղադրվել առանց հանրային լայն շերտերի, համապատասխան գերատեսչությունների հետ քննարկման և կառավարության որոշման, սակայն սկզբունքորեն դրական են համարել գաղափարը, մանավանդ, որ թամանյանական էսքիզում նման բան եղել է:
Մակունցը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերոնշյալ հատվածում կան նաև պատվանդաններ, որոնք ոչ բարվոք վիճակում են: Նա նշել է՝ պատվանդանները 50 տարի շարունակ տեղադրված են եղել, ինչը ևս փաստում է, որ արձանները տեղադրելու գաղափար է եղել:
20:55 16.06.2025
«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդայի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 27-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել միայն պորտուգալական ակումբներում` «Ֆեյրենսեում», «Լեյրիայում», «Ռիու Ավեում», «Բրագայում» և այլուր։ Նա 2024/25 մրցաշրջանում եղել է «Ֆեյրենսեի» ավագը, 32 խաղում գոլային փոխանցում է գրանցել։ ...
20:46 16.06.2025
Իսրայելը թիրախավորել է Իրանի պետական հեռուստաընկերությունըԻսրայելը հարված է հասցրել Իրանի պետական հեռուստաընկերության շենքին: Ավիահարվածի պատճառով ընդհատվել է ուղիղ հեռարձակումը: Այս մասին հայտնել է Mehr լրատվականը: Նշվում է, որ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ուղիղ հեռարձակումների կադրերը ցույց էին տալիս հեռարձակողի գլխավոր գրասենյակին հասցված մեծ վնասը։ Հրդեհից առաջացած ծուխը տեսանելի էր քաղաքի որոշ հեռավոր շրջաններից։ ...
20:34 16.06.2025
ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...
20:21 16.06.2025
Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...
20:12 16.06.2025
«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ումԱշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...