09:28 05.07.2023
ՀՀ վարչապետ Նիկել Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին Սահմանադրության օրվա կապակցությամբ, որում ասվում է.
Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,
Հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը, որը մեր պետական տոնացույցում առանցքային նշանակություն ունի:
Սեպտեմբերի 21-ն արտահայտում է անկախ պետություն ունենալու մեր կամքն ու վճռականությունը, և ըստ էության, մեր պետության ծննդյան օրն է, իսկ հուլիսի 5-ն այն մասին է, թե ինչպիսին է, կամ ինչպիսին պետք է լինի մեր պետությունը:
Հենց պետության մասին ընդհանրական և ռազմավարական պատկերացումների մասին է Սահմանադրությունը, պետության առանցքային մեխանիզմների գործունեության, մարդու և քաղաքացու իրավունքների ու պարտականություններին մասին:
Սահմանադրությունը բոլոր մարդկանց, կազմակերպությունների, պետական կառույցների հարաբերությունների մասին է, և երկրում որևէ անհատի, խմբի, կազմակերպության և կառույցի գործունեությունը չի կարող հակասել Սահմանադրությանը: Այստեղից էլ բառը՝ սահմանա/դրություն: Այն ցույց է տալիս պետության և անհատի գործունեության թույլատրելիի սահմանը:
ՀՀ գործող Սահմանադրությամբ պետական կառույցներն իրավունք ունեն անել այն, ինչ նրանց թույլատրված է Սահմանադրությամբ և օրենքներով, մարդն իրավունք ունի անել այն, ինչը չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին, այսինքն արգելված չէ: Մեր երկրում հենց այս սկզբունքի վրա է հիմնված իրավակարգը, և թույլ տվեք ասել, այսօր հենց այս սկզբունքի վրա է հենված մեր իրականությունը:
Այդ իրականությունն, իհարկե, իդեալական չէ: Բայց այսօր քաղաքական և տնտեսական բոլոր իրավունքները հասանելի են բոլոր մարդկանց, ինչպես վայել է ժողովրդավարության երկրին: Սա մի արդյունք է, որն այլևս չի նկատվում, որովհետև դարձել է սովորական, և այն, որ դարձել է սովորական, թերևս ամենամեծ արդյունքն է:
Սահմանադրական իրականության ապահովման ոլորտում մեր ամենամեծ մարտահրավերները մնում են արտաքին անվտանգությունը (խաղաղությունը և/կամ արտաքին սահմանա/դրությունը) և անառարկելիորեն վստահելի դատական համակարգը: Վստահելի բոլորի համար. և՛ Կառավարության, և՛ ընդդիմության, և՛ հանրության:
Դատաիրավական համակարգում ունենք էական առաջընթաց, որն արտահայտվում է հետևյալով. այսօր որևէ անմեղ մարդ չի կարող մեղադրական վճռի արժանանալ, անհարկի ձերբակալվել կամ կալանավորվել: Այսօր որևէ մեկն իրեն չի կարող համարել օրենքից վեր: Բոլոր մարդիկ իրապես հավասար են օրենքի առջև:
Այլ բան, որ դատաիրավական համակարգը միշտ չէ, որ պատշաճ արագությամբ ու արդյունավետությամբ է արձագանքում իրավախախտումների դեպքերին: Հանրային և պետական նշանակություն ունեցող բազմաթիվ դատաքննություններ երբեմն օբյեկտիվ, երբեմն սուբյեկտիվ պատճառներով տարիներով շարունակվում են՝ առաջացնելով արդարացի հանրային տարակուսանք: Քաղաքացիական և վարչական իրավահարաբերությունների ոլորտում նույնպես տարակուսելի իրադարձությունների ականատեսն ենք դառնում:
Բայց դատաիրավական համակարգի բարեփոխումների մեր վճռականությունը որևէ կերպ սասանված չէ: Բարեփոխումներն ընթանում են դանդաղ, բայց առանց դադարի, որովհետև դա է արդյունքի հասնելու միակ երաշխավորված ճանապարհը:
Արտաքին անվտանգության ոլորտի մեր խնդիրները հայտնի են յուրաքանչյուրիդ ու այստեղ մենք լրջագույն մարտահրավերներ ունենք: Միևնույն ժամանակ, համոզված եմ, որ Կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն այլընտրանք չունի, որովհետև խաղաղությունն է մեր ինքնիշխանության և անվտանգության ամենավստահելի գործոնը:
Խաղաղության օրակարգի իրագործումը երաշխավորված չէ այն պարզ պատճառով, որ կախված չէ միայն մեզնից, բայց որ մենք բոլոր լեգիտիմ ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հասնելու համար, նույնպես ակնհայտ է և աներկբա: Այս իմաստով՝ առանցքային են Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման պատշաճ մեխանիզմների ստեղծումը և Հայաստանի Հանրապետության՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչումը:
Մեր երկրի Սահմանադրության համաձայն՝ Հայաստանը սոցիալական պետություն է: Կարևոր եմ համարում ընդգծել, որ ՀՀ-ում սոցիալական ոլորտի ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել: 2018 թվականից ի վեր նվազագույն կենսաթոշակն ավելի քան կրկնապատկվել է, միջին կենսաթոշակն աճել է 22 տոկոսով, բազային կենսաթոշակն աճել է 50 տոկոսով: 2018-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է 170 հազար աշխատատեղ, աշխատավարձի ֆոնդն ավելի քան կրկնապատկվել է, միջին ամսական աշխատավարձն աճել է շուրջ 57 տոկոսով, նվազագույն աշխատավարձն աճել է ավելի քան 36 տոկոսով, պետպատվերով քաղաքացիներին մատուցված առողջապահական ծառայությունների թիվը կրկնապատկվել է:
Սոցիալական և մյուս ոլորտներում մեր վարած քաղաքականությունների առանցքային նպատակը մարդու բարեկեցությունն ու երջանկությունն է, որը նույնիսկ ամենադժվար պահին մենք չպետք է կորցնենք որպես ուղենիշ:
Սիրելի ժողովուրդ,
Կարդացեք ՀՀ Սահմանադրությունը. այն ոչ երկար, բայց բովանդակային փաստաթուղթ է, որի ընթերցումն օգտակար է յուրաքանչյուրի համար, որովհետև շատ դեպքերում քաղաքացիները դժվարություններ ունենում են իրենց իրավունքները չիմանալու պատճառով:
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով:
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...