21:42 06.07.2023
Facebook-ի մայր ընկերությունը Meta-ն գործարկել է նոր ծառայություն՝ Thread, որը պատրաստվում է ուղղակիորեն մրցակցել Twitter-ի հետ: Գործարկումից հետո առաջին յոթ ժամում հարթակում գրանցվել է մոտ տասը միլիոն մարդ։
Ֆունկցիոնալ առումով Threads-ը նման է Twitter-ին, և ինչպես Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն է ասել, այն կդառնա նրա «բարեկամ մրցակիցը»:
«Դա ժամանակ կպահանջի, բայց կարծում եմ, որ մեր հավելվածը կհավաքի ավելի քան մեկ միլիարդ օգտատեր: Twitter-ն ուներ դա անելու հնարավորությունը, բայց այն չկիրառեց: Հուսով եմ՝ մենք հաջողության կհասնենք»,- ասել է Ցուկերբերգը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր նոր մտահղացումն ավելի հայտնի կդառնա, քան Twitter-ը։
Նրա խոսքով՝ Threads-ի հաջողության գրավականը հարթակում բարեկամական մթնոլորտն է լինելու։
Մասնագետները կանխատեսում են, որ Twitter-ի շատ օգտատերեր կանցնեն նոր հարթակին այն փոփոխություններից դժգոհ լինելու պատճառով, որոնք Մասկը ներկայացրել է սոցցանցը գնելուց հետո։
Իլոն Մասկը սկսել է աշխատանքից հեռացնելով իր աշխատակիցների գրեթե կեսին, այնուհետև սկսել է սահմանափակել անվճար հաշիվների սեփականատերերի ֆունկցիոնալությունը՝ փորձելով ստիպել նրանց բաժանորդագրվել Twitter Blue ծառայության վճարովի տարբերակին։
Անցյալ շաբաթ օրը նա մտցրեց ևս մեկ սահմանափակում օրական թվիթերի քանակի վերաբերյալ, որոնք հասանելի են անվճար աքաունթներից դիտելու համար:
Threads-ը նախատեսված է կարճ տեքստային հաղորդագրությունների փոխանակման համար, որոնք, ինչպես Twitter-ում, կարելի է հավանել, մեկնաբանել կամ նորից հրապարակել:
Գրառումները սահմանափակված են 500 նիշով:
Threads հավելվածը հասանելի է ներբեռնման համար ավելի քան 100 երկրներում, սակայն այն դեռ հասանելի չէ Եվրոպական միությունում՝ թվային շուկան կարգավորող օրենսդրության պատճառով:
Այն օգտատերերը, ովքեր արդեն ունեն Instagram-ի հաշիվ, կկարողանան մուտք գործել իրենց առկա հավատարմագրերով:
Հատուկ կարգավորումները թույլ են տալիս միանգամից կրկնօրինակել բովանդակությունը երկու հարթակներում: Այս հատկությունը ներառում է հաղորդագրություններ, հղումներ, լուսանկարներ և տեսանյութեր մինչև հինգ րոպե տևողությամբ:
Բացի դրանից, ցանկացած հաշիվ, որը օգտատերերն արգելափակում են Instagram-ում, ավտոմատ կերպով արգելափակվում են Threads-ում:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...