Ինչպիսի՞ մթնոլորտում է ընթացել առևանգված հայ զինծառայողների դատավարությունը, և հնարավո՞ր է վճիռը բողոքարկել եվրոպական դատարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+30.09 oC

Ինչպիսի՞ մթնոլորտում է ընթացել առևանգված հայ զինծառայողների դատավարությունը, և հնարավո՞ր է վճիռը բողոքարկել եվրոպական դատարանում

23:35 07.07.2023

Արդբեջանական դատարանը հրապարակել է առևանգված հայ զինծառայողների գործով իր դատավճիռը: Ի՞նչ պատիժ է նշանակվել ու ինչի՞ համար: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հիշեցնեմ, որ մայիսի 26-ին խզվել էր երկու հայ կապը զինվորականների հետ, ովքեր պետք է սննդամթերք հասցնեին սահմանից ոչ հեռու գտնվող մեր հենակետերից մեկը: Հետաքննությունը պարզեց, որ Հարություն Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը առևանգվել էին ՀՀ տարածք Նախիջևանի տարածքից ներթափանցած ադրբեջանցի դիվերսանտների կողմից:

Իսկ արդեն Ադրբեջանում մեր տղաներին են որպես դիվերսանտ, ահաբեկիչ ներկայացրել, իբր վերջիններս 4 ադրբեջանցի զինծառայողների են ահաբեկել, ծեծել ու սպառնացել են սպանել, այդ 4 «տուժածները» այդպիսի ցուցմունքներ են տվել այն դեպքում, երբ Հարությունի և Կարենի մոտ հայտնաբերվել է ընդամենը 1 ինքնաձիգ և 10 փամփուշտ:

Արդյունքում իրենց 5 հոդվածներով մեղադրանք է ներկայացվել, և բոլոր հոդվածները գումարած՝ դատավորը երկու տղաների դեպքում «տեղին» պատիժ է  համարել 11.5 տարվա ազատազրկումը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչպիսի մթնոլորտում է ընթացել դատավարությունը, սա վերջնակա՞ն վճիռ է, թե հնարավոր է այն բողոքարկել եվրոպական դատարանում: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ում

18:30 21.06.2025

«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ում

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի խաղերի ժամանակացույցը: «Նոան» չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 8-ին Աբովյանում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 15-ին Չեռնոգորիայում, մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: ...

Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներից

18:25 21.06.2025

Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներից

Սյունյաց լեռների պես խրոխտները։ Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդներից, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ...

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

18:16 21.06.2025

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

18:10 21.06.2025

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

Թենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...

«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:05 21.06.2025

«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...

SHANTNEWS

18:00 21.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP