18:33 11.07.2023
Շիրակի մարզում կատարված ցանքի, տեղումնառատ գարնան ու ամռան արդյունքում կուտակված ոռոգման ջրի ծավալները, նաև հարկահավաքության տվյալներն այսօր ներկայացվել են Շիրակի մարզխորհրդի հերթական նիստում։ Ընդհանուր առմամբ, բոլոր ցուցանիշներով Շիրակի մարզում աճ են արձանագրել, իսկ դրան նպաստող գործոնները տարբեր են՝ սկսած պետական ներդրումներից մինչև մասնավոր սեկտորի մասնակցություն, ինչը հիմնականում վերաբերում է քաղաքաշինության ոլորտին։
Մինչ մարզխորհրդի օրակարգի բուն հարցերին անցնելը, Շիրակի մարզպետը հայտարարեց՝ կառույցը, որը տարիներ շարունակ մարզպետարան անունով էր հայտնի, այլևս այդպես չի կոչվում։ Մարզպետարաններում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, արդյունքում փոխվել է նաև անվանումը՝ դարձել Շիրակի մարզպետի աշխատակազմ, նույն աշխատակիցներով, բայց վերակազմավորված են աշխատում նաև վարչություններն ու բաժինները։
Որպես կանոն մարզխորհուրդների օրակարգը սկսվում է սեփական եկամուտների հավաքագրման ցուցղանիշների ամփոփումով։ Առաջին կիսամյակում պետական ու տեղական տուրքերը կատարվել են 100 տոկոսով։
Աշնանացան ցորենի մշակության խթանման պետական ծրագիրը նպաստել է Շիրակի մարզում ցանքերի ավելացմանը։ Անցած աշնանը մարզում 17 հազար 500 հեկտար աշնանացան է կատարվել, ինչը նախորդ տարվա համեմատ ավելին է 4783 հեկտարով։ Իսկ փոխհատուցում ստացել է 6929 շահառու։ Փոխհատուցղման գումարը կազմել է 1 մլրդ 302 մլն դրամ։
Եթե ցանքերը շատ են, նշանակում է, որ ոռոգման ջրի պահանջարկը ևս ավելին է լինելու։ Տեղումնառատ եղանակները օգնել են, որ մարզի ջրամբարներում անցած տարվա համեմատ ավելի շատ ջուր կուտակվի։
«Մարզի ջրամբարներում ունենք հետևյալ տեսքը՝ Արփիի ջրամբարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 11,5 մլն խորանարդ մետր ավելի ջուր կա, և ծավալը կազմում է 71,4 մլն խորանարդ մետր։ Կառնուտում 13,32 մլն խորանարդ մետր է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելին է 2,8 մլն-ով։ Թավշուտում 0,42 մլն-ով ավելին է, Վարդաքարում՝ 0,15 մլն-ով։ Ընդհանուր առմամբ, առանց Ախուրյանի ջրամբարի, մարզի մյուս ջրամբարների հանրագումարով ունենք 95,92 մլն խորանարդ մետր ջուր կուտակած, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 16,11 մլն խորանարդ մետրով»,-հայտնել է Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետը համայնքների ղեկավարներին հանձնարարեց համայնքներում տեղացած կարկտի հասցրած վնասների գնահատումը ներկայացնել համապատասխան հանձնաժողովի քննարկմանը։ Իսկ սուբվենցիոն հայտեր համայնքները նախորդ տարեվերջին էին ներկայացրել։ Հաստատվել է 27 ծրագիր՝ 108 ենթածրագրով։
Պետականի ու մասնավորի հանրագումարում Շիրակի մարզում այս տարի 23 մլրդ դրամից ավելի կապիտալ ներդրումներ են կատարվելու։ Բնակարանաշինության ծրագրերի մեծ մասը մասնավոր ներդրումներով է, խոսքն, այսպես կոչված, էլիտար բնակարանաշինության մասին է։
«4 բնակելի համալիրներ են կառուցվում՝ 507 բնակարան։ Ներդրումների ծավալը կազմում է 3 մլրդ 600 մլն դրամ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիի Մուշ 2 թաղամասում 9 հարկանի երկու բնակելի շենք է կառուցում՝ 50 բնակարանով։ Այս տարվա ներդրումների ծավալը կկազմի շուրջ 1 մլրդ դրամ։ Աշխատանքների ավարտը 2024 թվականն է։ Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում և «Անի» ու «Ավստրիական» թաղամասերի հատվածում ևս կառուցվում են բնակելի տներ ու բնակարաններ։ Աշխատանքների ավարտը կրկին 2024 թվականն է»,- ասել է քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։
Մարզում նախատեսվում է 16 կրթական, մշակութային ու մարզական օբյեկտների վերանորոգում և կառուցում։ Այս թվում են նաև տարիներով փոխանցիկ օբյեկտներ դարձած Բերդաշենի, Կապսի ու Արեգնադեմի դպրոցները։ Իսկ ճանապարհաշինության այս տարվա ծավալը կազմելու է ավելի քան 654 կմ։ Տարբեր ծրագրերով են հանրապետական, միջպետական ու տեղական նշանակության ճանապարհները վերանորոգվելու։ Օրինակ, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Գյումրիի «Սլաբոտկա» թաղամասի 4 փողոցների վերանորոգումը կսկսվի երրորդ եռամսյակում։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...