Ազդարարվել է Հայաստանում ավիատիեզերական առաջին մագիստրոսական ծրագրի մեկնարկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ազդարարվել է Հայաստանում ավիատիեզերական առաջին մագիստրոսական ծրագրի մեկնարկը

18:50 11.07.2023

Հուլիսի 10-ին Ինժեներական քաղաքում տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Ինժեներական ասոցիացիայի համատեղ ջանքերով հիմնված «Ավիատիեզերական սարքաշինություն» մագիստրոսական նոր կրթական ծրագրի մեկնարկի ազդարարման հանդիսավոր արարողությունը:

Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ձևավորել արդի մարտահրավերներին պատրաստ, գիտական և արտադրական, տեսական ու գործնական գիտելիքների հզոր պաշարով մասնագետների համայնք, որոնք կհանդիսանան Հայաստանում նշված ոլորտի զարգացման առաջամարտիկները, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի՝ որպես ճարտարագիտական հանգույցի դիրքավորմանը համաշխարհային շուկայում:

 

Միջոցառման մեկնարկին կայացել է նաև մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին՝ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը,  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Ինժեներական քաղաքի կրթական ծրագրերի համակարգող Անդրանիկ Աղաջանյանը:

 

«Սա մի հետաքրքիր մոդել է՝ կրթության, գիտության և արդյունաբերության կապի ընդլայնման և ապահովման համար, և ստեղծելու է միջավայր, որտեղ լինելու են ոչ միայն հետազոտություններ, գիտական աշխատանք, այլև ստեղծվելու է հնարավորություն՝ հիմնարար հետազոտությունները տեղափոխել ավելի կիրառական դաշտ և ստանալ կոնկրետ արդյունքներ»,- նշել է ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը։

 

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ընդգծել է, որ ավիատիեզերական ոլորտն աշխարհում ամենաարդիական, ամենապահանջված և ամենաբարդ ուղղություններից է, որտեղ գործ ունենք գիտության բոլոր բնագավառների հետ, քանի որ տարբեր միջավայրերում աշխատող սարքերը լուծում են տարբեր խնդիրներ: Բագրատ Ենգիբարյանը նաև հավելել է, որ կրթական ծրագրի շրջանակում շարունակվելու է համագործակցությունը տեղական և միջազգային ոլորտի հեղինակավոր ընկերությունների հետ, որոնք լավագույն ուսանողներին կտրամադրեն կրթաթոշակներ։ Նախատեսվում է նաև համագործակցություն միջազգային առաջատար բուհերի հետ, որոնք հետագայում կրկնակի դիպլոմի շնորհման հնարավորություն կընձեռեն:

Ինժեներական քաղաքի կրթական ծրագրերի համակարգող Անդրանիկ Աղաջանյանը նշել է. «Ծրագիրն իրականացվում է ժամանակին, և շատ պահանջված է։ Ավիատիեզերական ոլորտն աշխարհում այսօր շատ պահանջված է, և սա Հայաստանի համար հնարավարություն է զբաղվել ավելի մրցունակ հարցերով»։

 

Ծրագիրը մշակվել և իրականացվում է մի շարք կազմակերպությունների և կենտրոնների գործուն աջակցությամբ, մասնավորապես՝

 

  • Նեյշնլ Ինսթրումենթս Արմենիան (NI  Armenia),
  • Ամերիկայի հայ գիտնականների և ինժեներների ասոցիացիան,
  • ԱՏԳ-ն (Advanced Technology Group),
  • Երևան Աէրոսփեյս ինժեներինգը (Yerevan  Aerospace Engineering),
  • Հայկական աէրոտիեզերական գործակալությունը,
  • «Բազումք» ավիատիեզերական լաբորատորիան։
  • Սույն համագործակցությունը կնպաստի նաև բուհ-արդյունաբերություն համագործակցային մոդելի ամրապնդմանը՝ խթանելով աշխատաշուկայում  տարեցտարի աճող ճարտարագետների պահանջարկի բավարարմանը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

BACK_TO_TOP