20:06 15.03.2018
Յուսուֆ Քարշ․ այս անունը վաղուց է տեղ գտել համաշխարհային լուսանկարչության դասականների շարքում։ 20-րդ դարի համաշխարհային արվեստի, գիտության, քաղաքականության մեծագույն գործիչներից շատ-շատերի դեմքերը աշխարհը հիշում է նրա ստեղծած դիմանկարներով։ Ալբերտ Էյնշտեյն, Էռնեստ Հեմինգուեյ, Սալվադոր Դալի, Բերնարդ Շոու, Ուինսթոն Չերչիլ, Շառլ Ազնավուր, Ժակ Կուստո, Նիկիտա Խրուշչով, Ալֆրեդ Հիչքոք, Եղիսաբեթ Երկրորդ, Շառլ Դե Գոլ, Պաբլո Պիկասո, Յուրի Գագարին, Մայր Թերեզա․․․ Ահա մեծանուն մարդկանց այն ոչ ամբողջական ցանկը, ովքեր պատմության մեջ մնացին ոչ միայն իրենց գործունեության շնորհիվ, այլև Հովսեփ Քարշյան անունով մի մարդու, ով մանկության տարիներին հրաշքով էր փրկվել եղեռնից։
Եղիսաբեթ Երկրորդ
Ալբերտ Էյնշտեյն
Պաբլո Պիկասո
Մայր Թերեզա
Հովսեփ Քարշյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում 1908 թվականին։ 1915-ին նա 7 տարեկան էր, երբ թուրքերը նրա հորեղբայրներին ձերբակալեցին ու մահապատժի ենթարկեցին, իսկ հորը ստիպեցին աշխատել թուրքական բանակի համար։ Ավագ քույրը մահացավ տիֆից։ Քարշյանների ընտանիքը, հազարավոր այլ հայերի պես, ստիպված էր ամեն ինչ թողնել ու հեռանալ հայրենի քաղաքից։ Հալեպը դարձավ նրանց երկրորդ հայրենիքը։ Իրենց որդու ապագան, սակայն, ծնողները օվկիանոսից այն կողմ էին տեսնում։
Մարդինի թաղամասերից մեկը
1925 թվականին 17-ամյա Հովսեփը ոտք է դնում կանադական հողին։ Հարազատ քեռին՝ Ջորջ Նաղաշյանը, լուսանկարիչ էր կանադական Շերբրուք քաղաքում։ Հենց նա էլ հանձն էր առել հոգալ քրոջ որդու կրթության ու դաստիարակության հարցերը։ Մի քանի ամիս դպրոցում սովորելուց հետո Հովսեփն սկսում է աշխատել Ջորջ Նաղաշի լուսանկարչական սալոնում։ Քեռին նրան պարզունակ մի ֆոտոխցիկ է նվիրում՝ Kodak Brownie, և պատանին ամբողջությամբ տրվում է իր նոր հետաքրքրությանը։ Նա սկսում է անդադար լուսանկարել շուրջ բոլորը։ Հովսեփի համադասարանցին նրա լուսանկարներից մեկը գաղտնի ներկայացնում է ֆոտոմրցույթի։ Լուսանկարը մրցանակ է շահում՝ 50 դոլար։ Տարիներ անց Յուսուֆ Քարշը հպարտությամբ ու ջերմությամբ է հիշում այդ պատմությունը․
«Ես այդ գումարից 10 դոլար տվեցի այդ տղային, իսկ մնացած 40-ը ուղարկեցի ծնողներիս․ նրանք մեծ կարիքի մեջ էին։ Այդ քառասուն դոլարն ինձ համար չորս միլիոնի արժեք ուներ։ Մի քանի շաբաթ ես քայլում էի հպարտորեն՝ գլուխս բարձր պահած»։
Քեռին նկատում է տղայի տաղանդը և նրան ուղարկում Բոստոն՝ ուսանելու ժամանակի ամենահայտնի հայ լուսանկարիչներից մեկի՝ Ջոն Գարոյի մոտ: Հենց այստեղ էլ Յուսուֆ Քարշն ստանում իր առաջին հիմնավոր մասնագիտացումը: Ջոն Գարոն նրան սովորեցնում է լուսանկարչական տպագրության նրբությունները, բացահայտում իր արհեստի գաղտնիքները:
Ջոն Գարոյի հետ 1930թ.
Գարոյի մոտ ուսանելու ժամանակահատվածը Քարշի համար կարևոր էր ոչ միայն մասնագիտական հմտություններ ձեռք բերելու առումով: Նա սովորում էր նաև մարդկանց հետ շփվելու արվեստը: Բացի այդ, պարբերաբար թանգարաններ էր գնում ու գեղարվեստի դասընթացների հաճախում: Այդ հարցում նրա ամենանախանձախնդիր «հովանավորը» տիկին Գարոն էր, ում հետ Հովսեփը հաճախ էր թատրոն ու օպերա այցելում:
Ջոն Գարոյի արվեստանոցը նաև բոստոնյան էլիտայի հավաքատեղիներից էր: Այստեղ հաճախ էին լինում դերասաններ, երաժիշտներ, երգիչներ, նկարիչներ և, իհարկե, մեծահարուստ մեկենասներ: Յուսուֆ Քարշը նրանց հետ շփվելու հնարավորություն ուներ ու շատ արագ նրանցից շատերի հետ լավ հարաբերություններ է ստեղծում: Բոստոնում ուսումնառությունն, ի վերջո, ավարտվում է, և Հովսեփ Քարշյանը, զինված նոր գիտելիքներով, ծանոթություններով ու կապերով, վերադառնում է Շերբրուք:
Ինքնանկար 1930թ.
Շարունակելի …
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...