17:17 15.07.2023
Կառավարության որոշմամբ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի շենքը անհատույց տրամադրվել է կառավարությանն առընթեր այն տեսչական մարմիններին, որոնք Գյումրիում մինչ այժմ գործում են տարբեր կառույցներում՝ վարձակալական հիմունքներով։ Մեկ տարի առաջ է սկսվել գործընթացը, այս պահին տեղափոխությունները դեռ ավարտված չեն։ Նախկին «Սամարիթեր» հիվանդանոցը փակվելուց հետո, մոտ 10 տարի շենքը որևէ նշանակության չէր ծառայում։ Իսկ Գյումրիում դատարկ ու անօգտագործելի մնացած առողջապահական շենքեր էլի կան:
«Սամարիթեր» հիվանդանոցի օպտիմալացումը սկսվեց մաս-մաս դեռ 2012թ.-ից, երբ հիմնվեց «Գյումրի» բժշկական կենտրոնը։ Մի քանի բաժանմունքներ տեղափոխվեցին, որոշ ժամանակ գործեց հեմոդիալիզի բաժանմունքը, հետո բացվեց վերականգնողական կենտրոն, որի գործունեությունը կարճ տևեց։ 2016-ին արդեն հիվանդանոցը հայտնվեց փակման եզրին։ Փակ դռներով նախկին հիվանդանոցի շուրջ տարբեր քննարկումներ եղան, բժշկական քոլեջի տեղափոխումից մինչև ծննդատան տեղակայում, ընդհուպ արտադրական նշանակության օգտագործում։
Անօգտագործելի կառույցի շահագործման տարբերակ, այնուամենայնիվ, գտնվեց։ Եռահարկ շինությունը բաժանել են կառավարությանն առընթեր մի քանի տեսչական մարմինների միջև: Երկրորդ հարկից սենյակներ անհատույց տրամադրվել է քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնին։
«Տասը սենյակ է, որից 3-ը դեռ վերանորոգված չէ, մենք աշխատում ենք քիչ ծախսերով՝ մեր ցանկալի արդյունքին հասնել։ Սուղ են միջոցները, բայց ամեն ինչ արել ենք, աշխատանքային լավ պայմաններ ենք ստեղծել։ Ամեն ինչ ունենք․սանհանգույցը նորմալ է, ջրի պրոբլեմ չունենք, ջեռուցումը շատ լավ է։ Էս ձմեռը տաք եկել ենք աշխատանքի »,- Shantnews-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետ Տիգրան Ղազարյանը։
Առայժմ տեսչություններից միակն է, որ լիովին ավարտել է տեղափոխությունը վարձակալած տարածքից։ Վերանորոգել ու աշխատանքային պայմաններ տեսչական մարմինն իր միջոցներով է ստեղծել։
Հիվանդանոցի երրորդ հարկի ուռոլոգիայի բաժանմունքից սենյակներ հատկացվել են «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղին։ Այստեղ վերանորոգումները դեռևս չեն ավարտվել, տեղափոխվելու ժամկետներ չունեն, բոլոր հարցերը կարգավորելուց և նորմալ պայմաններ ապահովելուց հետո 7 աշխատակիցներով կտեղափոխվեն այն տարածքից, որտեղ դարձյալ գործում են վարձակալական հիմունքներով։
«Մեզ կառավարության որոշումով հատկացրել են երեք սենյակ․․Վերանորոգման աշխատանքները դեռևս չեն ավարտվել, ընդամենը պատերն ենք վերանորոգել, լույսի և ջրի խնդիրը լուծելուց հետո հիմնարկությունը կտեղափոխվի այստեղ»,-ասում է «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի մասնաճյուղի ԺՊ Մկրտիչ Ալեքսանյանը։
Գյումրիի տարբեր կառույցներում վարձակալությամբ գործող տեսչական մարմինները նոր տարածքները կօգտագործեն անվարձահատույց՝ տնտեսելով գումարներ, փոխարենը աշխատակազմը կհամալրեն նոր մասնագետներով։ Այս շենք է տեղափոխվելու նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Իրենց հատկացված սենյակներում ևս վերանորոգումներ են, նախատեսում են, որ մոտ 3 ամսից աշխատանքներն ավարտած կլինեն։
«Տարածքը մեզ հատկացվել է անցած տարի, մի անգամ տենդեր հայտարարվեց, որպեսզի շինարարություն սկսվի, բայց մասնակիցներ չեղան, հիմա շուտով շինարարության տենդերը կլինի և աշխատանքները կսկսվեն։ Շենքը տվել են լրիվ քանդված վիճակում, հարմարությունները մենք ենք ստեղծում, ջերմամատակարարման խնդիրը լուծված է, կոյուղու հարցը լուծել ենք արդեն, մնում է արդեն հարդարման աշխատանքները»,- ասում է ԱԱՏՄ Գյումրիի բաժնի պետ Վահե Անդրյանը։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակազմը 2020 թվականից տեղակայվել է Անի թաղամասի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայում։ Մինչ այդ վարձակալությամբ գործել են տարբեր կառույցներում։ Սպասում են, որ վերջապես հիմնական տարածք կունենան։ Որոշ աշխատանքներ հատկացված սենյակներում արել են իրենց ուժերով։
Նախկին «Սամարիթերի» շենքն առայժմ միակն է Գյումրիի փակված հիվանդանոցներից, որը փրկելու համար գտնվեց լուծում, թեկուզ այլ նշանակության։ Նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը 2012 թվականից փակ է։ Կենտրոնում ու բավական հարմար դիրքում գտնվող շենքը շատերի հետաքրքրության գույքն է, բայց շահագրգռությունների օպտիմալ տարբերակի քաղաքային իշխանություները դեռ չեն մոտենում։
Նույն վիճակին ու բախտին է արժանացել նախկին «Ճերմակ հիվանդանոցը»։ Պատմական շենքը 2000-ականներին այլևս դադարեց գործել որպես հիվանդանոց։ Շենքի շուրջբոլորը տարբեր նախագծեր ու ծրագրեր են շարունակում պտտվել ու դարձյալ ոչ մի հստակություն։ Փակված ու դատարկ թողած հիվանդանոցների ցանկը թարմացվեց 2021 թվականից սկսած, խոսքը՝ Գյումրիի ինֆեկցիոն, ուռուցքաբանական հիվանդանոցներին է վերաբերում, որոնք ևս միավորվեցին Գյումրի ԲԿ-ին։ Երկուսի շենքերն էլ այս պահին որևէ նշանակության չեն ծառայում։
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:59 18.05.2025
Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքըԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...
23:30 18.05.2025
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ ՈւիթքոֆՄիացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...
23:10 18.05.2025
Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալՊատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...
22:47 18.05.2025
Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...
22:20 18.05.2025
Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային ՂարաբաղումԱդրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...
22:07 18.05.2025
Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինիԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...