«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գործունեությունը՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի գործունեությունը՝ 2023 թվականի 1-ին կիսամյակում

14:55 17.07.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» ՀԿ-ն (գեղարվեստական ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) իրականացնում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրը:

Ծրագիրն ընդգրկված է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում»:

Ծրագրի նպատակն է պատանի տաղանդավոր երաժիշտ-կատարողների բացահայտումը, նրանց մասնագիտական կարողությունների զարգացումը, հանրային ճանաչելության բարձրացումը, մասնակցության ապահովումը հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթներին, փառատոներին և այլ նախագծերին, ավագ սերնդի փորձի փոխանցման լիարժեք պայմանների ստեղծումը:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով:

Նշենք, որ 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին ծրագրում ընդգրկվել են 15 տաղանդավոր երիտասարդ երաժիշտ-կատարող և 6 առաջատար մասնագետ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ մասնագիտություններով:

2023 թվականի 1-ին կիսամյակում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 8 շնորհալի երեխաներ մասնակցել են 13 երաժշտական միջազգային մրցույթների և արժանացել 1-ին և 2-րդ մրցանակների: Մասնավորապես.

«FUJAIRAH» դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթ (ԱՄԷ)
«London classical» դաշնակահարների միջազգային մրցույթ (Մեծ Բրիտանիա)
«Gloria Artis» 3-րդ միջազգային մրցույթ (Ավստրիա)
«Swiss» դաշնակահարների միջազգային մրցույթ (Շվեյցարիա)
«Great Piano Masters» դաշնակահարների միջազգային մրցույթ (Իսպանիա)
«Virtuoso» միջազգային երաժշտական մրցանակ (Մեծ Բրիտանիա)
Ա․ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթ (Հայաստան)
Գ․ Մալերի անվան դաշնակահարների միջազգային մրցույթ (Չեխիա)
«ՀԲԸՄ-ն բացահայտում է տաղանդներ» դաշնակահարների միջազգային մրցույթ (Հայաստան)
Առնո Բաբաջանյանի անվան 7-րդ միջազգային մրցույթ (Հայաստան)
IMKA միջազգային մրցույթ (Բոսնիա և Հերցոգովինա)
«AMIGDALA» միջազգային մրցույթ (Իտալիա)
«Merci Maestro» միջազգային մրցույթ (Հունաստան):
Ծրագրի անդամները մի շարք վարպետության դասեր են ստացել աշխարհի այնպիսի լավագույն մասնագետներից, ինչպիսիքն են՝ Անդրեյ Մալոֆեևը (ՌԴ), Պասկալ Գոդարը (Ֆրանսիա), Թամաշ Ունգարը (ԱՄՆ), Անդրե Սեվերինը (Հոլանդիա), Քրիստոֆ Բարատտին (Իտալիա), Ջուշուա Բելը (Անգլիա), Զախար Բրոնը (Շվեյցարիա) և այլոք։

2023 թ. առաջին կիսամյակում ծրագրի անդամները մասնակցել են նաև «Վարպետության դաս. մեկնարկ» ծրագրի շրջանակում իրականացված 6 վարպետության դասերի, որոնք անցկացրել են հայաստանյան և արտերկրի մասնագետները: Վարպետության դասերն անցկացրել են Brescia Classica (Իտալիա) և Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթների դափնեկիր Հռիփսիմե Աղաքարյանը (դաշնամուր), միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն-Լևոն Մանասերյանը (դաշնամուր), Բախի միջազգային մրցույթի (Լայպցիգ), Վալենտինո Բուկկիի անվան միջազգային մրցույթի (Հռոմ) դափնեկիր Դավիթ Մելքոնյանը (թավջութակ), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը (դաշնամուր), միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահար Արամ Ասատրյանը (ջութակ) և Շվեյցարիայի Լոզան քաղաքի կոնսերվատորիայի դաշնամուրային դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր Պասկալ Գոդարը: «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամները վարպետության դասերի շրջանակում մասնակցել են նաև 7 համերգի:

Ծրագրի 3 անդամ մասնակցել է Բյոզենդորֆեր փառատոնի երկու համերգների՝ Ավստրիայում: Ծրագրի 1 անդամ՝ որպես մենակատար, ելույթներ է ունեցել ՌԴ Մոսկվա և Սանկտ-Պետերբուրգ քաղաքներում, 2 անդամ՝ համերգներով ելույթներ ունեցել Ֆրանսիայում, իսկ 2 անդամ՝ ելույթներ ունեցել Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ծրագրի 1 անդամ մասնակցել է Սամարայում անցկացվող ամառային ակադեմիային, 6 անդամներ՝ Կապանի միջազգային երաժշտական փառատոնին, իսկ 1 անդամ համերգներով ելույթ է ունեցել ԱՄԷ-ում։ Ծրագրի ևս մեկ մասնակից Շվեյցարիայում մասնակցել է Զախար Բրոնի ակադեմիայի վարպետության դասերին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP