Հստակեցվում է լավագույն առաջադիմությամբ ուսանողներին տրամադրվող կրթական մրցանակների շնորհման ընթացակարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Հստակեցվում է լավագույն առաջադիմությամբ ուսանողներին տրամադրվող կրթական մրցանակների շնորհման ընթացակարգը

13:15 18.07.2023

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողներին ըստ ոլորտների տրամադրվող կրթական մրցանակների շնորհման կարգի նախագիծը:

Գործող կարգի կիրառման ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք դժվարություններ են առաջացնում մրցույթի անցկացման ընթացքում: Հաշվի առնելով ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխությունները՝ առավել նպատակահարմար է համարվել նախորդ որոշումն ուժը կորցրած ճանաչել և հաստատել նորը:

Նախագծի նպատակն է բացահայտել և խրախուսել բուհերի այն ուսանողներին, որոնք ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել համապատասխան մասնագիտական ոլորտներում: Առաջնային է համարվում նաև նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, խթանել նրանց մասնակցությունը և ձեռքբերումները մասնագիտական ոլորտների աշխատանքներում, խթանել մրցակցությունը բուհերի ուսանողների միջև:

Նախագծով առաջարկվող կարգավորմամբ հստակեցվում է մրցույթի անցկացման գործընթացը. նախկինում հանձնաժողովի որոշմամբ կարգավորվող հարցերը ըստ նոր նախագծի կարգավորվում են Կառավարության որոշմամբ՝ բացառելով երկակի չափանիշների կիրառումը:

Կրթական մրցանակին կարող են հավակնել ՀՀ բուհերի առկա ուսուցմամբ սովորող, առաջին կուրսն ավարտած (մագիստրոսի կրթական ծրագրով սովորողների դեպքում առաջին կիսամյակն ավարտած), ուսումնառության արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90 տոկոսը հաղթահարած այն ուսանողները, որոնք ուսումնական տարվան նախորդող երեք տարվա ընթացքում մասնակցել են՝

ներկայացված ոլորտների հանրապետական կամ միջազգային գիտաժողովների, սեմինարների, ֆորումների և ունեցել զեկուցումներ, հաղորդումներ, ելույթներ,
հանրապետական կամ միջազգային առարկայական կամ ուսանողական օլիմպիադաների և դարձել մրցանակակիրներ,
հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայոց պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաների և դարձել մրցանակակիրներ,
արվեստի գծով կազմակերպվող հանրապետական կամ միջազգային միջոցառումների և ունեն մրցանակներ,
հանրապետական մարզական մրցաշարերին կամ տարբեր մարզաձևերի գծով աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, օլիմպիական խաղերին և զբաղեցրել են մրցանակային տեղեր,
ուսանողական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին, կամավորական աշխատանքների, սոցիալական և համայնքային զարգացման ծրագրերին:
Նախագծով սահմանված է՝ մրցույթին չեն մասնակցում ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակները, դրանց շնորհման և հանձնման կարգը սահմանելու մասին» N 675-Ն որոշման դրույթների համաձայն տվյալ ուսումնական տարում անվանական կրթաթոշակ ստացած ուսանողները:

Ընդունվելու դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի սեպտեմբերից:

Մրցանակների անվանակարգերը սահմանվում են ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների» ցանկին համապատասխան:

Բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով և մագիստրոսի կրթական աստիճանով սովորողների մրցույթներն անցկացվում են առանձին՝ ըստ անվանակարգերի:

Յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված պարգևատրման չափը՝ մինչև տվյալ տարվա փետրվարի 15-ը հաստատում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը՝ հիմք ընդունելով պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումները: Մրցույթի արդյունքներն հաստատվում են մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը:

Բուհերը սույն նախատեսված գնահատման չափանիշներին համապատասխան, ամփոփում են ներբուհական մրցույթի արդյունքները և մինչև տվյալ տարվա մարտի 1-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարություն են ներկայացնում յուրաքանչյուր ոլորտում հաղթող ճանաչված 1 մասնակցի թեկնածություն: Յուրաքանչյուր ուսանող տվյալ ուսումնական տարում մասնակցում է միայն 1 անվանակարգի մրցույթի:

Մրցույթն իրականացնում է մրցութային հանձնաժողովը, որի անհատական կազմը հաստատում է ԿԳՄՍ նախարարը:

Հանձնաժողովի 7 անդամից 3-ը նախարարության, 3-ը բուհերի և 1-ը ուսանողության ներկայացուցիչներ են:

Քաղաքացիները և շահագրգիռ կառույցները ներկայացված նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները կարող են ներկայացնել մինչև հուլիսի 27-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

BACK_TO_TOP