Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դիրքորոշումը հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մի քանի տեսալսողական ծրագրերի անջատումների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.81 oC

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դիրքորոշումը հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մի քանի տեսալսողական ծրագրերի անջատումների վերաբերյալ

19:12 19.07.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգման ներքո գործող «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը  (ՀՀՌՑ) ս.թ. հուլիսի 17-ին կարճ ժամանակով դադարեցրեց հանրային մուլտիպլեքսում գործող մի քանի տեսալսողական ծրագրերի հեռարձակումը՝ պայմանավորված ՀՀՌՑ–ի մատուցված ծառայությունների նկատմամբ  Հեռարձակողների կուտակած ֆինանսական պարտավորությունների ոչ պատշաճ կատարմամբ։ Ըստ նախարարության՝ այդպիսի գործողությունները կրելու են  պարբերական բնույթ, մինչև Հեռարձակողները մարեն կուտակած պարտքերը՝ կողմերի միջև սահմանված պայմանավորվածությանը համապատասխան։

Հուլիսի 18-ին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած բոլոր մասնավոր հեռարձակողները հանդես եկան հայտարարությամբ, որում հայտնեցին իրենց անհամաձայնությունը նախարարության տվյալ որոշման հետ:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՀՌՀ–ն հարկ է համարում ներկայացնել հանրությանը կարգավորող մարմնի դիրքորոշումը․

Նախորդ շաբաթ կարգավորող մարմինը նախարարությանը ներկայացրել էր իր բացասական վերաբերմունքը ՀՀՌՑ–ի վերը նշված գործողությունների կապակցությամբ, սակայն անջատումների դեմ ուղղված Հանձնաժողովի փաստարկները, ցավոք, ուշադրության չեն արժանացել: Այստեղ  հրավիրում ենք  բոլորի ուշադրությունը առ այն, որ համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը  «մասնակցում է տեսալսողական մեդիայի ոլորտի քաղաքականության մշակմանը», ուստի ՀՌՀ-ի դիրքորոշումները այս ոլորտում որոշումեր ընդունելիս  մշտապես պետք է լինեն ուշադրության կենտրոնում:

Հարկ չհամարելով մանրամասնել  ՀՌՀ–ի կողմից բերված փաստարկները (որոնց մի մասը ներկայացված է Հեռարձակողների հայտարարության մեջ) Հանձնաժողովը  հայտնում է իր մտահոգությունը տեսալսողական ծրագրերի հեռարձակման իրականացված և նախատեսվող դադարեցումների վերաբերյալ:

Հանրային մուլտիպլեքսը ՀՀ միակ տեղեկատվական հարթակն է, որի գործարկման միջոցով պետությունը երաշխավորում է քաղաքացիների իրավունքը անվճար ստանալ բազմակողմանի տեղեկատվություն, և հեռարձակվող տեսալսողական ծրագրերի նույնիսկ կարճաժամկետ եթերազրկումը սահմանափակում է քաղաքացիների այդ իրավունքը: Պարբերաբար իրականացվող եթերազրկումները կարող են բերել Հեռարձակողների ֆինանսական պարտքերի ավելացմանը, ոչ թե նվազեցմանը։  Հետևանքն էլ կլինի այն, որ Հեռարձակողները ընդհանրապես չեն կարողանա վճարել ՀՀՌՑ–ի կողմից մատուցված ծառայությունների դիմաց։ Վերջին մեկ տարվա ընթացքում Հեռարձակողները զգալիորեն մարել են տարիներով կուտակված ֆինանսական պարտքերը, ինչն արդեն խոսուն ապացույցն է այն հանգամանքի, որ Հեռարձակողները չեն հրաժարվել և չեն հրաժարվում կուտակված պարտքերը մարելուց, սակայն կոշտ մոտեցումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների թե՛ Հեռարձակողների, և թե՛ հանրային մուլտիպլեքսի գործունեության համար։

ՀՌՀ-ն կարևորում է մեդիաոլորտի բոլոր մասնակիցների ֆինանսական կարգապահությունը  և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կարգավորող դերը պայմանագրային պարտավորությունների վերահսկման գործում: Սակայն պակաս կարևոր չէ ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի ապահովումը, որի կարևոր բաղադրիչներից է հանրային մուլտիպլեքսի բնականոն և անխափան գործունեությունը։ Հետևաբար, ստեղծված իրավիճակը պահանջում է հարցի համակողմանի քննարկում և համակարգային լուծում։

Ուստի, ՀՌՀ-ն համաձայն է լիցենզավորված Հեռարձակողների առաջարկի հետ.  առժամանակ չկիրառել այդպիսի կոշտ մոտեցում Հեռարձակողների նկատմամբ, և հաշվի առնել շահագրգիռ բոլոր կողմերի տեսակետները: Հանձնաժողովը նաև առաջարկում է Ազգային ժողովի, Կառավարության, ՀՌՀ-ի և Հեռարձակողների  մասնակցությամբ սկսել քննարկումներ և իրականացնել աշխատանքներ՝ մշակելու հանրային մուլտիպլեքսի գործունեության և զարգացման հայեցակարգ, ինչպես նաև հանրային մուլտիպլեքսում ընդգրկված տեսալսողական ծրագրերի բովանդակության որակի բարձրացմանը միտված որոշումներ՝  ի նպաստ պետության և քաղաքացիների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

23:59 18.05.2025

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

23:30 18.05.2025

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

23:10 18.05.2025

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

Պատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

22:47 18.05.2025

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

ԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

22:20 18.05.2025

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

22:07 18.05.2025

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...

BACK_TO_TOP