15:07 15.03.2018
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանy զեկուցել է նախորդ հանդիպմանը Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի և 2017թ. նախարարության իրականացրած աշխատանքների ու 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Արմեն Ամիրյանը ներկայացրել է մշակույթի բնագավառում օրենսդրության կատարելագործման, մասնագետների պատրաստման ու վերապատրաստման, կինեմատոգրաֆիայի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, նախարարության ենթակայության գրադարանների և թանգարանների գործունեության բարեփոխման, նորարարական տեխնոլոգիաների միջոցով դրանց պայմանների բարելավման ու արդիականացման, հանրապետության մարզերում մշակութային կյանքի աշխուժացման, արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով իրականացված և ընթացիկ աշխատանքները:
Նախարարը զեկուցել է, որ կյանքի է կոչվել համահայկական նվագախմբի ստեղծման գաղափարը. 2017թ. գարնանը նվագախմբի ստեղծումից հետո Երևանում ապրիլի 24-ին տեղի է ունեցել առաջին համերգը՝ աշխարհի 20 երկրից 71 հայ երաժիշտների մասնակցությամբ, այս տարի նախատեսված է նվագախմբի ելույթը Շուշիում՝ մայիսի 9-ին և Երևանում՝ մայիսի 14-ին։ Նախարարը տեղեկացրել է, որ ստեղծվում է նաև համահայկական երգչախումբ, որի առաջին ելույթը կկայանա առաջիկա ապրիլի 24-ին Երևանում։ Արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով, ըստ նախարար Ամիրյանի, 2017թ. ընթացքում Չինաստանում, Իրանում, Հնդկաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում կազմակերպվել են հյուրախաղեր, ցուցահանդեսներ: Հայկական պատվիրակությունները մասնակցել են նաև գրքի, կինոյի, ժամանակակից արվեստի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին Ֆրանկֆուրտում, Կաննում, Վենետիկում: «Հայաստանի մշակութային օրերը Ռուսաստանում» միջոցառման շրջանակներում հայաստանցի 250 պրոֆեսիոնալ արտիստներ ելույթներ են ունեցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում, բացվել են ցուցահանդեսներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը Տրետյակովյան պատկերասրահում:
Առաջիկա ծրագրերի շարքում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 17-ը նախատեսված են Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Արաբական Միացյալ Էմիրություններում Հանրապետության նախագահի մեկ այլ հանձնարարականի` Հայաստանի մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է, որ արդեն իսկ ընթացք են ստացել մի շարք ծրագրեր: Հայաստանի 111 համայնքներում, այդ թվում՝ սահմանամերձ հեռավոր գյուղերում, ինչպես նաև Արցախում «Մշակութային կանգառ» ծրագրով տեղի են ունեցել թատերական և երաժշտական պետական 36 խմբերի հյուրախաղեր, թանգարանների 454 արտագնա ցուցահանդեսներ։ Շարժական կինոթատրոնները նույն վայրերում կազմակերպել են 200 կինոդիտում։
2017թ. կեսերին ստեղծվել և մինչև օրս շարունակվում է «ԱրԱր» ծրագիրը, որով մարզերի բնակիչներն առանց տարիքային սահմանափակման և անվճար սովորում են արհեստներ, ժողստեղծագործության որևէ ճյուղի հմտություններ, իսկ դրան զուգահեռ պատրաստվում են այդ ամենն ուսուցանող վարպետներ։ 2018թ. ամռանն անցկացվելու է հայկական պարի փառատոնը, որի նպատակն առաջին հերթին հեռավոր բնակավայրերի պարախմբերին աջակցելն է։
Մշակույթի նախարարը Նախագահ Սարգսյանին զեկուցել է նաև Ամբերդ ամրոցի վերականգնման, վերանորոգման և ենթակառուցվածքների ստեղծման ծրագրի մեկնարկի մասին։ Նրա հավաստմամբ, նախագծերը մշակված են, մրցույթը հայտարարված է, արդյունքներն ամփոփված են, և նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են. վերականգնումը կսկսվի 2018թ. ապրիլին։
Արմեն Ամիրյանի ներկայացմամբ բարեկարգվել է պատմամշակութային «Գառնի» արգելոց-թանգարանի շրջակայքը, ստեղծվել է ենթակառուցվածքների գոտի։
Երևանի մնջախաղի թատրոնի համար առանձին տարածք ստեղծելու նպատակով տարածք է հատկացվել Գևորգ Քոչար 27 հասցեում: Շինվերանորոգման նախագիծը պատրաստ է և ներկայացված է հանրությանը։ Շուտով կհայտարարվի մրցույթ, իսկ շինարարությունը կսկսվի 2018թ. մայիսին։ Թատրոնի բացումը նախատեսվում է 2019թ. մայիսին։
Արմեն Ամիրյանը հավաստիացրել է, որ Իտալիայի կառավարության հետ հնագիտական արժեքների վերականգնողական տարածաշրջանային կենտրոն ստեղծելու վերաբերյալ նախագահի հանձնարարականի կատարումն ավարտական փուլում է. շուտով կենտրոնը կբացվի մշակույթի նախարարության շենքում հատկացված տարածքում:
Աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահին զեկուցվել է նաև պետական թատրոնների շենքերի վերանորոգման կամ նոր շենքերի կառուցման աշխատանքների վերաբերյալ. կառուցվել է Երևանի կամերային թատրոնի նոր շենքը, նախատեսվում է կառուցել Համազգային թատրոնի շենքը, վերանորոգվում են Գորիսի և Վանաձորի թատրոնների շենքերը: Ստեփանակերտի պետական թատրոնի շենքի նորոգման համար մշակույթի նախարարության թատերական և համերգային կոլեկտիվները կտրամադրեն իրենց մեկ միջոցառման ողջ հասույթը։
Արմեն Ամիրյանը զեկուցել է նաև նախարարության կողմից մշակված` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության, օգտագործման մասին» օրենքում փոփոխությունների, ինչպես նաև Հայաստանում կինոարտադրության ոլորտի կառավարման ժամանակակից մոդելի ներդրման նպատակով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծերի մասին: Նախարարը նշել է, որ մինչև 2021թ. պետք է ավարտվի գրադարանների, կինոժառանգության, երաժշտական ստեղծագործությունների ֆոնդերի թվայնացումը, իսկ մինչև 2021 թվականի դեկտեմբեր կստեղծվի հայ մշակույթի ստեղծագործական ամբողջ ներուժը պատկերող տեղեկատվական թվային շտեմարան։
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...