Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ուղղված հայեցակարգային առաջարկությունների հրավերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ուղղված հայեցակարգային առաջարկությունների հրավերը

16:14 20.07.2023

ՀՀ կառավարության նիստում այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բուհական ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքները: Նա տեղեկացրել է, որ հուլիսի 19-ից մեկնարկել է լրացուցիչ փուլի շրջանակում դիմումների ընդունումը. այն դիմորդները, որոնք դուրս են մնացել հիմնական փուլի մրցույթից, հնարավորություն ունեն մասնակցելու թափուր տեղերի մրցույթին:

Նախարարի խոսքով՝ այս տարի եղել է 13304 դիմորդ, որը համադրելի է նախորդ երկու տարիների թվի հետ: Ընդունվել է 9147 դիմորդ, որը ևս մոտավորապես համադրելի ցուցանիշ է նախորդ տարիների հետ: Հատկացվել է 2128 անվճար տեղ, որից 1782-ը համալրվել է. սա ընդունվածների 83,7 տոկոսն է, որը ևս համադրելի ցուցանիշ է: Հատկացվել է 15984 վճարովի տեղ, որից 7242-ը համալրվել է.

«Սա շատ ցածր ցուցանիշ է՝ 45,3 տոկոս: Ընդ որում՝ այս թվի մեջ մտնում են թե՛ պետական, թե՛ ոչ պետական բուհերը: Ոչ պետական բուհերին հատկացվել է ավելի քան 3700 տեղ, որից շուրջ 3 տոկոսն է ընդունվել, այսինքն՝ գրեթե ընդունելություն չի եղել, որն էլ իր ազդեցությունն է ունենում ցածր ցուցանիշի վրա: Իհարկե, այս առումով մենք մտածելու շատ բան ունենք, թե ինչպես ենք պլանավորում մասնագիտությունները և տեղերը: Հատկապես մտահոգիչ են մի քանի բուհերի մասով ցուցանիշները, օրինակ՝ Ագրարային համալսարանում ընդունելությունը հիմնական փուլով ընդամենը 7 տոկոս է, և այստեղ մեծ աշխատանք կա անելու, որին էլ ուղղված են կրթական ոլորտի բարեփոխումները»,-նշել է նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ բուհական համակարգը խորը համակարգային և բովանդակային ճգնաժամի մեջ է, և ՀՀ կառավարության պարտքն է՝ այն հաղթահարել. «Կառավարությունն ունի ծրագիր՝ ինչպես դա հաղթահարել, որը սկսել է իրագործվել: Խոսքն ակադեմիական քաղաքի մասին է, որտեղ պետք է ունենանք մինչև 8 լիարժեք պետական ֆինանսավորմամբ բուհեր»:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախորդ տարի վարչապետի որոշմամբ ձևավորել էր աշխատանքային խումբ, որը մանրամասն ուսումնասիրել է առկա իրավիճակը՝ դիմորդների թիվ, պահանջարկ, կրթական ծրագիր և այլն: Արդյունքում՝ առանձնացվել են 6 հիմնական ուղղություններ՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական:

«Օրերս նախարարությունը հրապարակել է հայեցակարգային առաջարկությունների հրավեր՝ ուղղված պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին, որն իրականացվում է բուհերի խոշորացման և գիտահետազոտական ինստիտուտների միավորման գործընթացի շրջանակում: Մասնագիտական հանրույթին հրավիրել ենք մինչև փետրվարի 15-ն իրականացնել քննարկումներ և մեզ ներկայացնել հայեցակարգային առաջարկներ: Օրինակ՝ տեխնոլոգիական բուհը. ի՞նչ պետք է այն իրենից ներկայացնի, ինչպիսի՞ կրթական ծրագրեր և ի՞նչ հետազոտություններ իրականացնի, ի՞նչ կառավարման մոդել ունենա: Մենք պլանավորում ենք, որ առաջին փուլում այս 6 ուղղություններից 4-ը՝ տեխնոլոգիականը, կրթականը, արվեստներինը և սպայականը, կտեղակայվեն ակադեմիական քաղաքում, որն էլ արդեն պլանավորվում է գլխավոր հատակագծման գործընթացում: Միևնույն ժամանակ, մենք հստակ նշել ենք, որ պատրաստ ենք աշխատել միասին, այսինքն՝ կազմակերպելու ենք քննարկումներ, այդ թվում՝ հրավիրելու ենք միջազգային փորձագետների, որոնք կօգնեն գործընթացին և կաջակցեն այդ հայեցակարգային առաջարկները ներկայացնելու համար: Մի քանի կոնկրետ հեռանկարներ ենք նշել, մասնավորապես՝ սահմանել ենք, որ 2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան միայն խոշորացված բուհերը և դրանց միավորված գիտական կազմակերպությունները, ընդ որում՝ հստակ խթաններ ենք սահմանել, որ այս բուհերում և նրանց միավորված գիտահետազոտական կազմակերպություններում նախատեսվելու է աշխատավարձերի կրկնապատկում, և էականորեն վերանայվելու է դասախոսների աշխատանքի կառուցվածքը, որպեսզի հետազոտությունը դառնա բարձրագույն կրթության անբաժանելի մասը: Առանձին պետական ֆինանսավորում է տրամադրվելու գիտական հետազոտություններին, զարգացման ծրագրերին, որն էլ կօգնի ապահովել մրցունակություն: Իհարկե, այստեղ նաև հավելյալ այն հնարավորություններն են, որոնք ստեղծվում են ակադեմիական քաղաքի շրջանակում՝ ուսանողների և դասախոսների կեցության, ինչպես նաև կենցաղի, ինտելեկտուալ ու ֆիզիկական ժամանցի պայմանները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ պատրաստ են մինչև փետրվարի 15-ը միասին աշխատել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետ, որպեսզի այդ ժամկետներում ստանան որակյալ առաջարկներ:

ՀՀ վարչապետը ևս կոչ է արել բուհական և գիտահետազոտական հանրությանը, որպեսզի վերջիններս քննարկումների միջոցով փորձեն ձևավորել պատկերացումներ, թե ինչպես կարող են համագործակցել և միավորվել:

«Մենք ընկալում ենք, որ այդ բուհերը պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներն, և Կառավարությունը պետք է այդ բուհերի ֆինանսավորման 100 տոկոսն իր վրա վերցնելու պարտավորություն ստանձնի: Մենք պարտավորվում ենք ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխանող բուհեր, բուհերի ֆինանսավորում՝ աշխատավարձերի առնվազն կրկնապատկմամբ: 2027 թվականից հետո թույլ չենք տալու հավաստագրման, լիցենզավորման պայմանները չբավարարող բուհերի գոյություն Հայաստանի Հանրապետությունում՝ ո՛չ մասնավոր, ո՛չ պետական»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP