10:57 28.07.2023
ՀՀ կառավարության հուլիսի 27-ի նիստում հավանության են արժանացել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2023/2024 ուստարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների, ինչպես նաև առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկն ու քանակը:
ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերի հատկացումը նպատակ ունի խրախուսելու բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստելու մասնագետներ` ելնելով ՀՀ աշխատաշուկայի պահանջներից և ապահովելու պարտադիր միջնակարգ կրթությունը: Կառավարության որոշմամբ՝ 6064 տեղ է հատկացվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով պահպանվել է նախորդ տարվա թիվը` 3312:
Որոշմամբ նախատեսված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հատկացվելու են 55 ուսումնական հաստատության` 42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 76 ուսումնական հաստատության` 107 մասնագիտությամբ:
Որոշման նախագիծը մշակելիս հաշվի են առնվել հանրապետությունում գործող ուսհաստատությունների՝ աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), ինչպես նաև հաստատություններին հատկացվելիք, ըստ մասնագիտությունների, տեղերի նվազագույն քանակի ապահովումը: Որոշմամբ նախատեսված անվճար ուսուցման տեղերն առաջնայինը կհատկացվեն ՀՀ մարզերում գործող ՄԿՈւ հաստատություններին:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրով քննությունները դրական հանձնելու կամ վճարովի ուսուցման առնվազն անցումային միավոր ունենալու դեպքում ընդունվում են մրցույթից դուրս՝ պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2023/2024 ուսումնական տարվա համար նախատեսվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով 255, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ 257 պահուստային տեղեր:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել նաև փորձարարական կարգով ներդրված մասնագիտություններին, մասնավորապես` «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» և «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտություններին: Ներդրվելու են նաև նոր՝ «Կահույքի արտադրության տեխնոլոգիա» և «Վերամբարձ-տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում», իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով «Ավիացիոն սարքեր և համալիրներ», «Բազմուղի հեռահաղորդակցման համակարգեր», «Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտային տեսակների)», «Գինեգործություն» և «Ագրոնոմիա» մասնագիտությունները: Վերոնշյալ մասնագիտությունները ներդրվելու են շուրջ 25 ուսումնական հաստատություններում:
Որոշմամբ սահմանվել է նաև պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունների ցանկը. այդ մասնագիտություններով ընդունվածներին նախատեսվում է տրամադրել բարձր կրթաթոշակ: Մասնագիտություններն ընտրվել են հետևյալ սկզբունքներից ելնելով՝
պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտներ, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, շինարարությունը, արդյունաբերությունը,
տվյալ ոլորտների շրջանակում այն մասնագիտությունները, որոնց պարագայում չեն համալրվում ամեն տարի տրամադրվող պետության կողմից ֆինանսավորվող կամ անվճար տեղերը, ինչպես, օրինակ, անասնաբուժությունը։ Ուստի, կարիք կա ներդնել խրախուսման նոր մեխանիզմներ՝ այս ուղղություններով դիմորդների հոսքը մեծացնելու և մասնագիտական կադրեր պատրաստելու համար։
Միաժամանակ այն մասնագիտություններով, որոնցով գրանցվում է աշխատաշուկայի մեծ պահանջարկ, ինչպես, օրինակ, կաթիլային ոռոգման համակարգի մոնտաժման մասնագետների կամ ջերմատնային տնտեսության մասնագետների պարագայում։
Մասնագիտությունների ցանկը, իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, կարող է փոփոխություն կրել, հետևաբար այն պարբերաբար կվերանայվի հետագա տարիներին։ Կրթաթոշակի տրամադրման և նոր մոտեցումների հիմնավորումը ներկայացված է ներկայում շրջանառվող ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1784-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծում:
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 03.08.2025
Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղումԱմերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...
14:26 03.08.2025
Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամՈւկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...