13:05 31.07.2023
Հայ ծանրորդները շարունակում են հաջող մրցելույթները Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում:
Մինչև 23 տարեկանների պայքարում Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշայինների պայքարում երեկ նվաճել է հաղթողի տիտղոսը՝ երկամարտի 330 կգ (150+180) արդյունքով կանգնելով պատվո հարթակի առաջին աստիճանին: Հարությունյանը լավագույնն է ճանաչվել նաև պոկում ու հրում վարժություններում: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը նվաճել է արծաթե մեդալ՝ ցույց տալով երկամարտի 323 կգ (145+178) արդյունք:
Մինչև 20 տարեկանների պայքարում երիտասարդական ԵԱ-ի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել են Տիգրան Կարապետյանը (67 կգ) և Գոռ Սահակյանը (73 կգ): Կարապետյանը երկամարտի 275 կգ (123+152) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր՝ փոքր արծաթե մեդալներ նվաճելով նաև պոկում և հրում վարժություններում, իսկ Սահակյանը երկամարտում գրանցել է 311 կգ (171+140) արդյունք և կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին: Պոկում և հրում վարժություններում ևս Սահակյանն արժանացել է փոքր արծաթե մեդալների:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը (73 կգ), երկամարտում գրանցելով 308 կգ (172 +136) արդյունք, դարձել է բրոնզե մեդալակիր: Պողոսյանը նաև փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում: Մ20 տարեկանների ԵԱ-ում երկամարտի բրոնզե մեդալին արժանացել է նաև Մնացական Աբրահամյանը (81 կգ)՝ 313 կգ (138+175) արդյունքով: Հայ ծանրորդը նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել հրում վարժությունում: Պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել նաև Հայաստանի կանանց Մ20 տարեկանների հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ)՝ երկամարտի 198 կգ (112+86) արդյունքով: Պոկում վարժությունում ևս հայ մարզուհին դարձել է փոքր բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բուխարեստում ընթացող Մ23 տարեկանների առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է Հայաստանի հավաքականի անդամ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Մ20 տարեկանների պայքարում էլ 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը և 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը:
11:15 15.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին11:15 15.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:52 15.06.2025
Արթիկ համայնքում գրանվել է ուժեղ պտտահողմԵրեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...
10:33 15.06.2025
Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցիԻսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...
10:12 15.06.2025
Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհերԿիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...
10:00 15.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացելԼեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...