Ավելի քան 2000 պաղեստինցի բախումների պատճառով լքում է հարավային Լիբանանի փախստականների ճամբարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Ավելի քան 2000 պաղեստինցի բախումների պատճառով լքում է հարավային Լիբանանի փախստականների ճամբարը

11:05 01.08.2023

Լիբանանի հարավում գտնվող Այն ալ-Հիլվե պաղեստինյան փախստականների ճամբարում իրավիճակը կրկին սրվել է, չնայած հուլիսի 31-ին ՖԱԹՀ-ի զինյալների և ծայրահեղական խմբավորումների միջև հրադադարի համաձայնագրին: Ըստ Al Mayadeen հեռուստաալիքի, փողոցային կատաղի կրակոցները, որոնք շարունակվում են արդեն երրորդ օրը, հանգեցրել են նրան, որ ավելի քան 2000 բնակիչ լքել են իրենց տները և տեղափոխվել ճամբարից դուրս գտնվող անվտանգ տարածքներ։

«Իսլամական ջիհադ» կազմակերպության ղեկավարության անդամ Իհսան Աթաայի խոսքով՝ կողմերի միջեւ զինադադարի վերականգնման շուրջ բանակցությունները կշարունակվեն օգոստոսի 1-ին։ «Պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսի 30-ին սպանված ՖԱԹՀ-ի ռազմական հրամանատար Աբու Աշրաֆ ալ-Արմուշիի մահվան հանգամանքների հետաքննություն անցկացնելու վերաբերյալ»,- ասել է Աթայան։

Նրա խոսքով՝ զինված բախումների պատճառ է դարձել ՖԱԹՀ-ի հրամանատարի սպանությունը։

«Մենք կոչ ենք անում մարտիկներին դադարեցնել կրակը և հեռանալ Այն ալ-Հիլվե ճամբարի փողոցներից՝ օգնելու վերականգնել հանգստությունը», – ասել է նա։

Իր հերթին Լիբանանում ՖԱԹՀ շարժման պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Թահան ընդգծել է, որ հակամարտությունը ճամբարում հրահրվել է այն ժամանակ, երբ Եգիպտոսի միջնորդությամբ ջանքեր են գործադրվել համախմբելու պաղեստինյան շարքերը։

«Այն, ինչ տեղի է ունենում Այն ալ-Հիլվեում, համահունչ է նրանց մտադրություններին, ովքեր փորձում են պաղեստինցիների թիկունքից դանակ խրել այս կրիտիկական պահին»,- ասել է նա։

2023 թվականի մարտին և մայիսին զինված բախումներ են տեղի ունեցել ճամբարում, որտեղ թաքնված են ծայրահեղական խմբավորումների անդամները:

Այն ալ-Հիլվեն, որը պաղեստինցիների ամենամեծ ապաստանն է Լիբանանում, ունի 85 հազար բնակիչ: Ընդհանուր առմամբ երկրում գործում է 12 պաղեստինյան ճամբար, որոնք ունեն ներքին ինքնավարություն, իսկ փախստականների ընդհանուր թիվը գնահատվում է 450 հազար մարդ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:58 08.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որԵրևանում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 12-13-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ի և 13-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում […] ...

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

14:47 08.06.2025

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

Ֆուտզալի Առաջին խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ վճորոշ երրորդ խաղում հունիսի 7-ին «ՊրոԴեվը» 5:4 հաշվով պարտության է մատնել «Թալիշ ՖԱ-ին»՝ հռչակվելով ֆուտզալի Առաջին խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փլեյ օֆֆի եզրափակիչ առաջին խաղում հաղթանակ էր տոնել «ՊրոԴեվը», իսկ երկրորդում՝ «Թալիշը»։ «ՊրոԴեվ» – «Թալիշ ՖԱ»՝ 5:4 ...

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

14:39 08.06.2025

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

14:17 08.06.2025

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

14:01 08.06.2025

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Հունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

13:43 08.06.2025

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...

BACK_TO_TOP