14:30 01.08.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալեն Բերսեին Ազգային տոնի կապակցությամբ։
Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների հետևողական զարգացումը և պատրաստակամ է առավել ընդլայնել ձևավորված միջպետական քաղաքական երկխոսությունը։
Վստահ եմ, որ Հայաստանի կողմից դիմագրավվող ներկայիս աշխարհաքաղաքական մարտահրավերների համատեքստում բարձր մակարդակի պարբերական քննարկումներն առավել մեծ կարևորություն են ստանում ինչպես երկկողմ, այնպես էլ գլոբալ հարցերի քննարկման առանցքներում։
Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի Զարգացման ու համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ու դրանց շրջանակի ընդլայնումը, այդ թվում՝ սահմանամերձ համայնքներին տրամադրվող աջակցությունը։
Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև առկա է արդյունավետ փոխգործակցություն տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր լիցք կհաղորդենք հայ-շվեյցարական կապերի խորացմանը՝ օգտագործելով բազմոլորտ համագործակցության ողջ ներուժը»։
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...