20:46 15.03.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ զրույցի արդյունքում իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանն է կանգնած ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետևում:
«Կարծես»,– ասել է ԱՄՆ նախագահը ամերիկացի լրագրողների հարցին, թե արդյոք Ռուսաստանն է կանգնած այդ հարձակումների հետևում:
Թրամփը հավելել է, որ ամերիկյան կողմը սերտ կապ է պահում Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ և «տեղի է ունեցել այն, ինչը ոչ մի պարագայում չպետք է տեղի ունենար»:
Բացի այդ՝ 4 երկրի ղեկավարները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համատեղ հայտարարություն են ստորագրել՝ հայտարարելով Սերգեյ Սկրիպալի թունավորման հարցում Ռուսաստանի դերի մասին:
Ռուսաստանի մերժումը՝ պատասխանել Մեծ Բրիտանիայի հարցմանը նախկին լրտես Սկրիպալի թունավորման վերաբերյալ, մատնանշում է նրա պատասխանատվությունը, ասված է համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ նյարդապարալիտիկ նյութը, որը ստեղծվել է Ռուսաստանում, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ է օգտագործվում Եվրոպայում հարձակման նպատակով:
«Դա հարձակում է Միացյալ Թագավորության ինքնիշխանության նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ:
SHANTNEWS-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան կասեցնում է բարձր մակարդակի հարաբերությունները Ռուսաստանի հետ։
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...