ԲՏԱ նախարարը Հունգարիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ԲՏԱ նախարարը Հունգարիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

16:01 02.08.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և Հունգարիայի դեսպանատան առաջին քարտուղար Զոլտան Հեգին:

Ողջունելով դեսպանին՝ Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, մասնավորապես անդրադարձել է «Ինժեներական քաղաք» ծրագրին, Ազգային վենչուրային հիմնադրամին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, տիեզերական գործունեության և թվայնացման ոլորտում տարվող աշխատանքներին: Նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև վերահաստատվող համագործակցությունը կարող է զարգանալ բարձր տեխնոլոգիական մի շարք ուղղություններով:

Հունգարիայի Հանրապետության դեսպան Աննա Մարիա Շիկոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել իրենց երկրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում առկա ներուժը և նշել, որ Հունգարիան առաջատարներից է STEM կրթության ծրագրերի իրականացմամբ, ենթակառուցվածքներով հագեցած արդյունաբերական պարկերով, որի փորձով պատրաստ են կիսվել Հայաստանի հետ: Դեսպանի խոսքով՝ թեև իրենց երկրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն չկա, սակայն այլ նախարարություններ իրականացնում են տեխնոլոգիական արդյունաբերության գործառույթներ և պատրաստակամ են համագործակցելու Հայաստանի հետ:

Կողմերը քննարկել են նաև տիեզերական տեխնոլոգիաների, ինժեներիայի, հետազոտությունների ու մշակումների (R&D) էկոհամակարգի, 5G ցանցի, ոլորտային ընկերությունների բիզնես կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում փոխգործակցության հնարավորությունները։

Հանդիպման ավարտին նախարարը դեսպանին առաջարկել է ճանաչողական այց իրականացնել Ինժեներական քաղաք և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Դեսպանն էլ իր հերթին հրավիրել է Ռոբերտ Խաչատրյանին Հունգարիա՝ ծանոթանալու իրենց երկրի տեխնոլոգիական և գիտակրթական հաստատությունների գործունեությանը, ՏՏ ոլորտում հունգարական փորձին, ինչպես նաև օգոստոսին Երևանում կայանալիք Հունգարիայի ազգային տոնին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

BACK_TO_TOP