20:37 03.08.2023
Վրացի փրկարարներին հաջողվել է 12 մարդու դուրս բերել Ռաչայի բարձրլեռնային շրջանում գտնվող Sunset Shovi հյուրանոցի տարածքից, որտեղ հինգշաբթի օրը սողանք է տեղի ունեցել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Քեթեւան Կովզիաշվիլին։
«Աղետի գոտուց արդեն դուրս է բերվել 12 քաղաքացի, որոնցից հինգը երեխաներ են: Փրկարարական միջոցառումներն ակտիվորեն շարունակվում են»,- գրել է նա Facebook-ում:
Հինգշաբթի կեսօրին սողանքը գործել է Sunset Shovi հյուրանոցի տարածքում: Աղետի հետեւանքով վնասվել են հյուրանոց տանող կամուրջներն ու ճանապարհները։ Ներքին գործերի նախարարությունն անմիջապես այնտեղ է ուղարկել սահմանապահ ոստիկանության երկու ուղղաթիռ։
Սկզբում ասվում էր, որ հյուրանոցում մնացել է 16 մարդ, սակայն ավելի ուշ Ռաչա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի նահանգապետի առաջին տեղակալ Քրիստինա Կոբախիձեն հայտնել է, որ աղետի գոտում 40 մարդ է։ Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ նրանց թվում կարող է լինել ԱՄՆ չորս քաղաքացի։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...