12:41 16.03.2018
Բժիշկն է բուժում հիվանդին և բժիշկն է պարտավոր դեղ նշանակել նրան: Այս մասին հայտարարել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով դեղերը դեղատոմսով դուրս գրելու պահանջին:
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է առողջապահության նախարարությունը նախաձեռնել դեղերի դուրս գրման նոր կարգը: Խաչատրյանի խոսքով՝ դա առաջին հերթին «Դեղերի մասին» ՀՀ օրենքի պահանջն է:
«Այս օրենքում առանձին գլխով մանրամասն նկարագրված են ընթացակարգերը, ինչպես են դուրս գրվելու դեղերը և ինչպես են մանրածախ վաճառք իրականացնող դեղատներում դեղերը բաց թողնվելու, և հստակ գրված է, որ այն դեղերը, որոնք պետք է բաց թողնվեն, որոնք դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկում են, դրանք պետք է դուրս գրվեն դեղատոմսով»,- ասել է առողջապահության փոխնախարարը:
Սերգեյ Խաչատրյանը հավելել է, որ այս նոր կարգում ոչ մի արտառոց բան չկա:
«Միշտ էլ, բոլոր ժամանակներում նաև ՀՀ-ում երբևիցե չի դադարեցվել դեղերի որակելը՝ որպես դեղատոմսով դուրս գրվող: Ընդ որում՝ դա տեղին է ունենում հենց գրանցման պահին: Դա արտադրողի կողմից սերտիֆիկացված դոսիեի անբաժանելի մասն է, և հենց իրենք են որոշում՝ տվյալ դեղը դեղատոմսո՞վ պետք է դուրս գրվի, թե՞ ոչ»,- ասել է փոխնախարարը:
Սերգեյ Խաչատրյանը նշել է նաև, որ նախորդ տարիներին ևս դեղատոմսեր են դուրս գրվել: Փոխնախարարի խոսքով՝ ամեն տարի մոտ 1 միլիոն 800 հատից մինչև 2 միլիոն դեղատոմս է դուրս գրվում:
Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ կառավարությունը մասնակի կասեցրել է դեղերի ներդրման կարգի որոշումը:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...