Սոչիի շրջանում փորձում են հակահայկական տրամադրություններ հրահրել հայերի կողմից երկու ռուսների սպանությունից հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+32.09 oC

Սոչիի շրջանում փորձում են հակահայկական տրամադրություններ հրահրել հայերի կողմից երկու ռուսների սպանությունից հետո

21:47 07.08.2023

Ռուսաստանի Սոչիի շրջանում լարվածություն է՝ նախօրեին տեղի ունեցած սպանության պատճառով: Ուկրաինական պատերազմի երկու ռուս վետերանների սպանության համար մի խումբ հայերի են մեղադրել: Այդ կապակցությամբ որոշ ուժեր փորձում են հակահայկական տրամադրություններ հրահրել:

Ի՞նչ մանրամասներ են հայտնի, նկատելի՞ է արդյոք, թե ովքեր են փորձում օգտագործել միջադեպը՝ հակահայկական տրամադրություններ առաջացնելու համար:

Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

«Օգոստոսի 5-ին, իրավապահները Մեծ Սոչիի Տուապսեի շրջանի Դեդերգո գյուղում՝ գետի ափին, հայտաբերել էին 2 դի՝ բռնության հետքերով:

Նույն օրը հիվանդանոց էր տեղափոխվել այդ միջադեպի ևս մեկ մասնակից վիրավոր վիճակում: Հաջորդ օրը որպես կասկածյալներ  ձերբակալվել էին 4 տեղացիներ, 4-ն էլ հայազգի՝ Վարդան Թուլումջյան, Կարեն Ուստյան, Արտյոմ Տուրքմենյան և Ալբերտ Էկզարյան:

Նախնական հետաքննությունը թույլ է տվել պարզել, որ պատճառը մեկ օր առաջ տեղի ունեցած միջադեպն է եղել՝ երեք ռուսների և հայազգի 19-ամյա Կարեն Ուստյանի միջև: Հաջորդ օրը Կարենն իր հայ ընկերների հետ հանդիպել էր իրեն նեղացրած այդ երեք ռուս քաղաքացիների հետ, Դեդերգո գյուղի տարածքում, այնտեղ կռիվ էր տեղի ունեցել, ինչի հետևանքով երկուսը զոհվել էին, մեկը՝ վիրավորվել և այժմ 4 հայերին ներկայացվել է խմբային սպանության մեղադրանք․ նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում:

Այստեղ արժե ուշադրություն դարձնել հանգամանքներին. բանն այն է, որ թեև ոմանք փորձում են սա ներկայացնել կազմակերպված սպանություն, սակայն ակնհայտ է, որ հայ երիտասարդները սպանության չէին պատրաստվել, դրա մասին վկայում է այն, որ նրանք անզեն են եղել և սպանությունը տեղի է ունեցել քարերով, պարզապես միմյանց ուղղությամբ քարեր էին նետել: Ակնհայտ է նաև, որ պարզապես կռիվ է տեղի ունեցել և հակառակ կողմի ներկայացուցիչները նույնպես վիրավոր են։ Եթե նրանք պարզապես ավելի ուժեղ չգտնվեին, շատ հնարավոր է, որ նրանք լինեին սպանված, իսկ հակառակ կողմի ներկայացուցիչները՝ ամբաստանյալի աթոռին»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

18:16 21.06.2025

Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

18:10 21.06.2025

Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունում

Թենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...

SHANTNEWS

18:00 21.06.2025

SHANTNEWS

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

17:52 21.06.2025

Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»

Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

17:45 21.06.2025

«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը

«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

17:38 21.06.2025

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել է

Վլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...

BACK_TO_TOP