22:40 09.08.2023
Ստամբուլի Բողազիչի համալսարանի Սեյսմոլոգիայի գիտական կենտրոնը անցկացված խորը ուսամնասիրության արդյունքում եկել է եզրակացության, որ Բոսֆորից ոչ հեռու շուտով շատ ուժգին երկրաշարժ է տեղի ունենալու: Մինչ այդ նման կանխատեսումներ են արել նաև ուրիշ գիտական խմբեր: Թուրքիայի կառավարությունը մշակել է արտակարգ միջողառումների ծրագիր, որը մտադիր են իրականացնել մոտ ամիսների ընթացքում՝ սպասվող աղետի հետևանքները մեղմելու նպատակով
Որտե՞ղ է լինելու էպիկոնտրոնն ու կոնկրետ ի՞նչ ուժգնություն է սպասվում: Ի՞նչ դասեր են քաղել Թուրքիայի իշխանությունները փետրվարին տեղի ունեցած ավերիչ երլկրաշարժից և ի՞նչ են պատրաստվում ձեռնակել հիմա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Կանխատեսվում է, որ սպասվող երկրաշարժի էպիկենտրոնը լինելու է Մարմարայի ծովը, ընդ որում՝ դա աշխարհի ամենաակտիվ սեյսմագոտին է, և այս ծովի տարածքում տարեկան մոտ 900 երկաշարժ է արձանագրվում, իհարկե, ոչ շատ հզոր, բայց այս մեկը իսկապես սպասվում է, որ լինելու է Թուրքիայի պատմության մեջ ամենահզոր երկրաշարժը: Դա ոչ միայն Բողազիչի համալսարանի մասնագետներն են այդպիսի եզրակացության եկել, այլև պետական սեյսմիկ ծառայության ղեկավարները, փորձագետները են կիսում այս գնահատականը:
Մինչև 7.9 մագնիտուդ երկրաշարժ է սպասվում, ինչն իսկապես կարող է չափազանց ավերիչ լինել: Թե կոնկրետ երբ է այն տեղի ունենալու, իհարկե, հստակ գնահատական այսօր ոչ մեկ չի կարող տալ, բայց գիտնականները պնդում են, որ այդ անխուսափելի է, որ այդ երկրաշարժը տեղի ունենա ավելի ուշ, քան 2030թ.-ը: Այսինքն մոտ 6.5 տարվա ընթացքում այն պարտադիր պետք է լինի: Գիտնականներ էլ կան, որ կարծում են՝ արդեն գալիք տարի այդ երկրաշարժը կարող է տեղի ունենալ, ընդ որում Ստամբուլին բավական մոտ»,- ասել է Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
18:30 21.06.2025
«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ում18:30 21.06.2025
«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ումՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի խաղերի ժամանակացույցը: «Նոան» չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 8-ին Աբովյանում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 15-ին Չեռնոգորիայում, մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: ...
18:25 21.06.2025
Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներիցՍյունյաց լեռների պես խրոխտները։ Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդներից, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ...
18:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
18:05 21.06.2025
«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...