22:37 10.08.2023
Ռուսաստանը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ պատրաստվում է հյուպատոսություն հիմնել Հյորսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության մայրաքաղաքում: Դա ընկալվում է որպես այդ ինքնահռչակ խամաճիկային պետության պաշտոնական ճանաչման գործնթացի սկիզբ:
Ինչպե՞ս են մեկնաբանում իրենց քայլը ռուս դիվանագետները:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Կիպրոսում Ռուսաստանի դեսպանը պարզաբանել է, որ այս քայլը պայմանավորված է ընդամենը հումանիտար բնույթի խնդիրները լուծելու ցանկությամբ: Նա ասել է, որ քանի որ Կիպրոսի հյուսիսում ապրում են բավական ռուսներ, արտաքին գործերի նախարարությունը պարտավորվածություն ունի իրենց հյուպատոսական խնդիրները լուծելու, միայն այդ է նպատակը:
Հիշեցնեմ՝ տարբեր տեղեկությունների համաձայն, Հյուսիսային Կիպրոսում 10-50.000 ՌԴ քաղաքացի է ապրում: Բայց հետաքրքիր է, որ բոլորովին այլ մեկնաբանություն է տալիս Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության արտաքին գործերի նախարար Թարսին Էրդուգուղլուն: Նա ասել է, որ Թուրքիան ավելի քան մեկ տարի է, ինչ Ռուսաստանի հետ բանակցություններ է շարունակում՝ Հյուսիսային Կիպրոսում Ռուսաստանի հյուպատոսությունը բացելու համար, և որ դա Ռուսաստանի կողմից Թուրքիային ընդառաջ քայլ էր»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ո՞րը կարող է լինել Ռուսաստանի հաջորդ քայլը և Ռուսաստանից բացի էլ ո՞ր պետությունները կարող են քայլեր կատարել այս ինքնահռչակ պետության ճանաչման ուղությամբ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
18:40 21.06.2025
Tasnim. Իրանը թռիչքների արգելքը երկարաձգել է մինչև հունիսի 22-ըԻրանի իշխանությունները որոշել են հանրապետության օդային տարածքի փակումը երկարաձգել մինչև հունիսի 22-ը։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ Մինչև հունիսի 22-ը՝ տեղական ժամանակով 14:00-ը (Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը), բոլոր ներքին և միջազգային չվերթները չեղարկվել են։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր չանցած՝ Իսլամական Հանրապետությունը հակագրոհ սկսեց։ Հաջորդ օրերին երկրները կրկին […] ...
18:30 21.06.2025
«Նոայի» խաղերի ժամանակացույցը ՉԼ-ումՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլի խաղերի ժամանակացույցը: «Նոան» չեռնոգորական «Բուդուչնոստի» դեմ առաջին խաղը կանցկացնի հուլիսի 8-ին Աբովյանում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Պատասխան խաղը կանցկացվի հուլիսի 15-ին Չեռնոգորիայում, մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 23:00-ին: ...
18:25 21.06.2025
Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ ֆոտոթակարդներիցՍյունյաց լեռների պես խրոխտները։ Կենսաբազմազանության կարմիրգրքային սիմվոլի մեծ ու փոքր առանձնյակների ցերեկային վարքը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդներից, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ ...
18:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20-ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ […] ...
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
18:05 21.06.2025
«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...