Ասորիների ցեղասպանությունը. հիշատակի օրը և Ռ. Լեմկինի անդրադարձը. ՀՑԹԻ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.09 oC

Ասորիների ցեղասպանությունը. հիշատակի օրը և Ռ. Լեմկինի անդրադարձը. ՀՑԹԻ

13:00 12.08.2023

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել է Ասորիների ցեղասպանության հիշատակի օրվա՝ օգոստոսի 7-ի կապակցությամբ Ռ. Լեմկինի անդրադարձը:

  •  Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրագործված ցեղասպանական քաղաքականության զոհ դարձան ոչ միայն հայերը, այլ կայսրության քրիստոնյա մյուս փոքրամասնությունները՝ հույները, ասորիները, ինչպես նաև եզդիները:
  •  Ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր է ընտրվել օգոստոսի 7-ը, որը պաշտոնապես հայտարարվել է ասորի նահատակների օր 1970 թ.: 1933 թ. հենց այդ օրը Իրաքի հյուսիսում գտնվող Սիմել քրդաբնակ գյուղում, որը 1915 թ. վերաբնակեցվել էր փախստականներով, տեղի ունեցավ ասորիների զանգվածային կոտորած:
  •  Ըստ որոշ հետազոտողների, միայն մեկ օրում քրիստոնեական երկու եկեղեցիներում ողջ–ողջ այրվեցին 3000 ասորիներ։ Շրջակայքի շուրջ 100 ասորական գյուղեր ոչնչացվեցին ու թալանվեցին, 6000 ասորի տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվեցին, իսկ տասնյակ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։
  •  Սիմելի ջարդերի տարելիցի ոգեկոչման հետ մեկտեղ ոգեկոչվում է նաև 1914-1923 թթ. ասորիների ցեղասպանությունը: Ասորիների կոտորածներն ու տեղահանությունները, որոնք հիմնականում տեղի ունեցան 1915 թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին, տարբեր հաշվարկներով խլեցին 500 – 750 հազար մարդու կյանք։
  •  «Genocide» եզրույթի հեղինակ, իրավաբան Ռաֆայել Լեմկինն իր գիտական գործունեության ընթացքում Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների նկատմամբ կիրառվող հալածանքների համատեքստում անդրադարձել է նաև ասորիների նկատմամբ ցեղասպանական քաղաքականությանը։ «Հայերի կոտորածների մասին գրքաչափ ձեռագրում» նա, մասնավորապես, վկայություններ է բերել ասորի հոգևորական Ժոզեֆ Նայեմի «Այս ազգը մահանալո՞ւ է» (Shall This Nation Die?) գրքից, որում հեղինակը ներկայացնում է իր դիտարկումները 1915 թ. կեսերին սկզբին թուրքերի կողմից ասորիների, հայերի և հույների նկատմամբ իրագործված ցեղասպանության մասին:
  •  1933 թ. Մադրիդում գումարված քրեական իրավունքի հիմնահարցերին նվիրված 5-րդ միջազգային գիտաժողովի ժամանակ իր զեկույցը կազմելու և «բարբարոսություն» ու «վանդալիզմ» հանցագործությունների մասին իր առաջարկները ներկայացնելու հարցում Լեմկինը Հայոց ցեղասպանության իրողության հետ մեկտեղ հաշվի է առել նաև Իրաքում ասորիների սպանդի դեպքերը: Մադրիդյան զեկույցի հիման վրա էլ հետագայում վերջինս ստեղծեց «ցեղասպանության հանցագործություն» հասկացությունը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի վարչապետ. Կիևին խոստացված Abrams տանկերն ուղարկվել են Ուկրաինա

09:09 19.05.2025

Ավստրալիայի վարչապետ. Կիևին խոստացված Abrams տանկերն ուղարկվել են Ուկրաինա

Ավստրալիայի կառավարության կողմից Կիևին խոստացված շահագործումից հանված M1A1 Abrams տանկերն արդեն «ուղևորվում են դեպի Ուկրաինա»։ Այսպիսի հայտարարություն է արել Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը՝ լրագրողների համար առցանց ճեպազրույցի ժամանակ։ Ալբանեզը խոստացել է «շարունակել ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»: «Մենք պատրաստ ենք նաև դիտարկել «կամավորների կոալիցիայի» ցանկացած առաջարկ՝ այնտեղ խաղաղություն հաստատելուց հետո խաղաղապահ զորախումբ ուղարկելու Ուկրաինա»,- ընդգծել է […] ...

Ճապոնիան կարևոր է համարում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը

09:00 19.05.2025

Ճապոնիան կարևոր է համարում Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը

Ճապոնիայի կառավարությունը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին հերթական մամուլի ասուլիսում։ «Ուկրաինայում տիրող իրավիճակի տեսանկյունից ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկխոսությունը մեծ նշանակություն ունի, ուստի, մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին»,- նշել է Հայաշին։ Նա նաև մեկ անգամ […] ...

Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

08:50 19.05.2025

Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել Բայդենին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուտափույթ ապաքինում է մաղթել նախորդ նախագահ Ջո Բայդենին, ում մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղ։ Համապատասխան հաղորդագրությունը նա կիրակի օրը տեղադրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Մելանյան և ես տխուր ենք Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման համար: Մենք մեր ջերմագին մաղթանքներն ենք հղում Ջիլին և նրա ընտանիքին, իսկ Ջոյին մաղթում ենք արագ […] ...

Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցում

08:38 19.05.2025

Ֆոն դեր Լայեն. այս շաբաթը վճռորոշ է լինելու Ուկրաինայի կարգավորման հարցում

Այս շաբաթը վճռորոշ դեր կխաղա Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններում։ Այս մասին Հռոմում հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքերը մեջբերում է ԵՀ մամուլի ծառայությունը։ «Այժմ, իհարկե, կարևոր է, որ մենք առաջ տանենք իրավիճակը, և ես կարծում եմ, որ հաջորդ շաբաթն այս առումով վճռորոշ կլինի»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ։ Ավելի վաղ […] ...

Reuters. Starmer-ը քննարկել է Ուկրաինան Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետ

08:30 19.05.2025

Reuters. Starmer-ը քննարկել է Ուկրաինան Թրամփի, Մակրոնի, Մերցի և Մելոնիի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող գրասենյակի ներկայացուցչին։ Նշվում է, որ մայիսի 19-ին Ռուսաստանի […] ...

Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ

08:20 19.05.2025

Բայդենի մոտ ախտորոշվել է ագրեսիվ քաղցկեղ

Մայիսի 16-ին բժիշկները ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ ձև են ախտորոշել։ Այս մասին ասված է մայիսի 18-ին նախկին նախագահի ներկայացուցիչների տարածած հայտարարության մեջ, որը վկայակոչել են ամերիկյան լրատվամիջոցները։ «Չնայած հիվանդությունն ավելի ագրեսիվ է, քաղցկեղը արձագանքում է հորմոնալ թերապիային, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն վերահսկել այն։ Նախագահը և նրա ընտանիքը ներկայումս բժիշկների […] ...

BACK_TO_TOP