Ռուսաստանում առաջին անգամ հայտնաբերվել են թերոպոդ դինոզավրի բրածո մնացորդներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+25.09 oC

Ռուսաստանում առաջին անգամ հայտնաբերվել են թերոպոդ դինոզավրի բրածո մնացորդներ

10:38 14.08.2023

Ռուսաստանում առաջին անգամ հայտնաբերվել են թերոպոդի՝ գիշատիչ դինոզավրի բրածոներ, հայտնել է Կուզբասի նահանգապետ Սերգեյ Ցիվիլևը Telegram-ի իր ալիքում։
Նա պարզաբանել է, որ կմախքի մի բեկոր է հայտնաբերվել Չեբուլինսկի մունիցիպալ շրջանի Շեստակովի հնէաբանական համալիրում՝ Կուզբասի պետական ​​երկրագիտական ​​թանգարանի արշավախմբի կողմից:

«Կուզբասի գիտնականների նոր հայտնագործությունը հսկայական առաջընթաց է պալեոնտոլոգիայում: Սա առաջին նման հայտնագործությունն է Ռուսաստանում և սենսացիա է: Մենք ակտիվորեն աջակցում ենք հետազոտություններին, և մեր մասնագետները հնարավորություն ունեն պալեոնտոլոգիական պեղումներ անցկացնել և ուսումնասիրել դինոզավրերին, որոնք ապրել են 125 միլիոն տարի առաջ»,- գրել է Ցիվիլևը։

Գիտնականների նախնական հաշվարկներով՝ դինոզավրի բարձրությունը մոտ մեկ մետր է եղել, իսկ երկարությունը՝ մոտ երկու մետր: Մինչ այժմ փորձագետները պարզել են, որ մնացորդներն ավելի հավանական է, որ պատկանում են դրոմեոզավրիդների ընտանիքի ներկայացուցչին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվել

16:35 01.05.2025

Երևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվել

Այսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաննեոում Երևանի բնակիչ 47-ամյա Արմինե Հ.-ն իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Hyundai» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ

16:27 01.05.2025

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ

Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […] ...

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 29 մարդ

16:19 01.05.2025

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 29 մարդ

Հինգշաբթի առավոտյան Իրանի հյուսիսարևելյան Խորասան Ռազավի նահանգում տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ ըստ Ռիխտերի սանդղակի: Տուժել է 29 մարդ, հայտնում է Mehr գործակալությունը։ «Չնայած երկրաշարժը նյութական վնաս չի պատճառել, սակայն տուժել է 29 մարդ»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Mehr-ի փոխանցմամբ՝ բոլոր տուժածները վնասվածքներ են ստացել երկրաշարժից փրկվելու փորձի ժամանակ։ Հինգշաբթի ավելի վաղ իրանական […] ...

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում

16:10 01.05.2025

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ զորավարժությունները տեղի են ունեցել առանձին համազորային բանակի 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները տագնապ ազդանշանով առաջ են քաշվել նախապես սահմանված շրջաններ։ Ստուգվել են անձնակազմի մանևրելիությունը, ինչպես նաև հրամանատարական կազմի գործողությունները՝ օպերատիվ իրադրության պայմաններում։ Ադրբեջանի […] ...

Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով

16:00 01.05.2025

Արթուր Չախոյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով

Ակտիվիստ Արթուր Չախոյանը հայտնել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։ Ֆեյսբուքի իր էջում նա գրել է, որ մեղադրանքը ներկայացվել է իրեն հիվանդանոցում։ Ապրիլի 30-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երևում է, որ ծեծկռտուքին միացել է նաև Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։   ...

Ստամբուլում մոտ 300 մարդ է ձերբակալվել անօրինական բողոքի ակցիաներ անցկացնելու փորձի համար

15:44 01.05.2025

Ստամբուլում մոտ 300 մարդ է ձերբակալվել անօրինական բողոքի ակցիաներ անցկացնելու փորձի համար

Ստամբուլի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները կենտրոնական Թաքսիմ հրապարակի շրջակա տարածքներում՝ այնտեղ չարտոնված մայիսմեկյան ցույցերի անցկացումը կանխելու համար։ Ժամանակակից իրավաբանների ասոցիացիան հայտնել է, որ գրեթե 300 մարդ ձերբակալվել է չթույլատրված ինքնաբուխ բողոքի ցույցեր կազմակերպելու փորձի համար։ Շիշլիի շրջանում ոստիկանության կողմից ձերբակալվել է առնվազն 13 մարդ, հիմնականում՝ երիտասարդներ։ Ձերբակալություններ են կատարվել նաև Բեշիկթաշ շրջանում։ Իրավապաշտպանների խոսքով՝ […] ...

BACK_TO_TOP