Ճապոնիայի վարչապետն ասել է, որ կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի աշխարհը չտեսնի պատերազմի սարսափները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Ճապոնիայի վարչապետն ասել է, որ կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի աշխարհը չտեսնի պատերազմի սարսափները

11:19 15.08.2023

Ճապոնիան կշարունակի իր զարգացումը որպես խաղաղ պետություն և ամեն ինչ կանի, որպեսզի մեծ պատերազմի սարսափները չկրկնվեն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ ելույթ ունենալով Երկրորդ համաշխարհային պատերազմում երկրի հանձնվելու մասին հայտարարության 78-ամյակին նվիրված արարողության ժամանակ։

«Մենք շարունակելու ենք կատարել այս վճռական երդումը` անել հնարավոր ամեն բան, որպեսզի պատերազմի սարսափները չկրկնվեն»,- ասել է նա։

Ճապոնիայի կառավարության ղեկավարը խոստացել է, որ Ճապոնիան «ակտիվ պացիֆիզմի դրոշի ներքո կաշխատի միջազգային հանրության հետ ձեռք ձեռքի տված»՝ լուծելու տարբեր խնդիրներ։ Կիսիդան հիշեցրել է, որ պատերազմի ավարտից հետո Ճապոնիան «խաղաղ պետության ճանապարհին էր»։

«Պատմության դասը խորապես դաջվեց մեր կրծքին, և մենք առաջ շարժվեցինք՝ ուժ տալով խաղաղության պահպանմանն ու ապաշխարությանը»,- ասել է նա։

1945 թվականի օգոստոսի 15-ին Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն ռադիոուղերձով դիմեց իր հպատակներին, որտեղ նա խոստովանեց, որ երկիրն այլևս ի վիճակի չէ շարունակել պատերազմը և ստիպված է ընդունել Պոտսդամի հռչակագրի պայմանները։ Հանձնման ակտի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին Տոկիոյի ծովածոցում գտնվող USS Missouri նավի վրա։ Այս ամսաթիվը նշանավորեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը:

Ճապոնիան պատերազմում կորցրեց 3,1 միլիոն մարդ, այդ թվում՝ մոտավորապես 800.000 խաղաղ բնակիչներ, որոնք զոհ գնացին ամերիկյան ռմբակոծություններին և Հիրոսիմայի և Նագասակիի վրա ատոմային հարձակումներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP