11:30 15.08.2023
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր Կարեն Ղամբարյանը Մալայզիայում մասնակցել է Վերականգնվող էներգիայի համաշխարհային համաժողովին (WREC-2023)` որպես հրավիրյալ բանախոս ներկայացնելով գիտական զեկուցում։ Պրոֆեսորը Կուալա Լումպուրից վերադարձել է «World Renewable Energy Network Pioneer Award» մրցանակով, որին արժանացել են մոտ 250 մասնակիցներից 4-ը՝ Հայաստանի Հանրապետության, Միացյալ Թագավորության, Չինաստանի և Մալայզիայի ներկայացուցիչները:
Վերականգնվող էներգիայի համաշխարհային ցանցը (World Renewable Energy Network-WREN) անդամակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, և նրա նպատակն է աջակցել ու ընդլայնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումն ու ներդրումը, որոնք և՛ էկոլոգիապես անվտանգ են, և՛ տնտեսապես կայուն: Դա արվում է տարբեր հաստատությունների և անհատների համաշխարհային ցանցի միջոցով, որոնք համատեղ աշխատում են վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների և հավելվածների միջազգային տարածման ուղղությամբ: Մեկտեղելով աշխարհի երկրների մեծ մասի ներկայացուցիչներին՝ Համաշխարհային ցանցը նպատակ ունի խթանելու այս ոլորտում գիտնականների, ճարտարագետների ու տեխնոլոգների հաղորդակցությունն ու տեխնիկական կրթությունը և լուծելու ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրների էներգետիկ կարիքները:
Ջերմաֆոտովոլտայիկ համակարգերում, ի տարբերություն ֆոտովոլտայիկ համակարգերի, ոչ թե արեգակնային ճառագայթի էներգիան է փոխակերպվում էլեկտրականության, այլ ջերմային կամ տաք մարմնի ճառագայթը։ Քանի որ վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներն այսօր տնտեսապես կենսունակ այլընտրանք են էներգիայի ավանդական աղբյուրներին, իսկ վերջերս ավանդական արևային բջիջներից բացի՝ ֆոտովոլտայիկ տարրերը և ֆոտոհաղորդիչ բջիջները լայն կիրառություն են գտել ջերմաֆոտովոլտայիկ համակարգի փոխարկիչներում, ուստի այս թեման արդիական է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում գիտության տվյալ բնագավառի ներկայացուցիչների շրջանում։
ԵՊՀ պրոֆեսոր Կ․ Ղամբարյանը անցել է 42-ամյա ակադեմիական ճանապարհ, իսկ 1999 թվականից Վերականգնվող էներգիայի համաշխարհային ցանցում ՀՀ ներկայացուցիչն է։ Նա բազմիցս մասնակցել է ցանցի շրջանակում կազմակերպվող Վերականգնվող էներգիայի համաշխարհային համաժողովին՝ հանդես գալով գիտական զեկուցումներով։ Այս տարի մասնակցելով համաժողովին՝ ԵՊՀ պրոֆեսորը ներկայացրել է զեկուցում «Երկրորդ սեռի կոնաձև քվանտային կետերով ֆոտոհաղորդիչ բջիջների ստեղծումը և հետազոտումը ջերմաֆոտովոլտաիկ համակարգերի և միջին ենթակարմիր տիրույթում այլ կիրառությունների նպատակով» թեմայով։ Պրոֆեսորը գիտական այս ուղղության ուսումնասիրությամբ զբաղվում է երկար ժամանակ, և դեռևս 2004-2006 թթ․ ԱՄՆ վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիայի (National Renewable Energy Laboratory) հետ համատեղ կատարվել են գիտական հետազոտություններ, որոնց արդյունքները հոդվածների տեսքով տպագրվել են բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում։
Վերջին տարիներին Կ․ Ղամբարյանն ուսումնասիրում է կիսահաղորդչային քվանտային կետերը և կիսահաղորդչային նանոտեխնոլոգիաները։ ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնում Կ․ Ղամբարյանի ղեկավարած թիմն արդեն ստեղծել է ջերմաֆոտովոլտայիկ համակարգեր, որոնցում ձևավորվել են քվանտային կետեր։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պրոֆեսորն արձանագրել է, որ ջերմաֆոտովոլտայիկ համակարգերի ՕԳԳ-ն բավականին մեծանում է այդ նանոկառուցվածքների օգտագործման շնորհիվ։ Անդրադառնալով Հայաստանում վերոնշյալ կիրառությունների տարածմանը՝ Կ․ Ղամբարյանը փաստում է, որ մեր երկրում դրանք այնքան էլ ուսումնասիրված չեն, և այդ կիրառությունները ՀՀ-ում դեռևս գիտական հետազոտությունների տիրույթում են։
Այս տարի կայացած Վերականգնվող էներգիայի համաշխարհային համաժողովին պրոֆեսորի ներկայացրած զեկուցումը վերաբերում էր հենց նանոկառուցվածքների կիրառմանը ջերմաֆոտովոլտայիկ փոխակերպիչներում՝ մատնանշելով աշխատանքային պարամետրերի բարելավումը այդ քվանտային կետերի կիրառման շնորհիվ։ Զեկուցումը հոդվածի տեսքով շուտով լույս կտեսնի «Springer Nature» ժողովածուում։
Համաժողովին պրոֆեսորի ներկայացրած զեկուցումը մեծ արձագանք է գտել ունկնդիրների շրջանում, իսկ նրա գործունեությունը արժանացել է իրեղեն գնահատանքի՝ հատուկ մրցանակի։ Գիտնականը շեշտում է, որ այդ մրցանակը Համաշխարհային ցանցում կատարած երկարամյա աշխատանքի արդյունք է։ Ըստ որում, նրա խոսքով, հպարտության զգացում է առաջացնում ոչ միայն այն, որ մրցանակը տրվել է համաժողովի մոտ 250 մասնակիցներից միայն 4-ին, այլև այն, որ բեմում կանգնած է եղել նաև ՀՀ ներկայացուցիչ։
«Մեծ պատիվ է, երբ նման միջազգային կարևորության միջոցառման բեմում հնչում են հայերեն ազգանուն և մեր երկրի անունը։ Դա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Համաշխարհային ցանցում բոլորը գիտեն՝ հայ գիտնականները նույնպես նմանատիպ աշխատանքներ են կատարում, և դրանց հեղինակները Երևանի պետական համալսարանն են ներկայացնում։ Առհասարակ, նմանօրինակ միջոցառումները կարևոր են նաև ԵՊՀ միջազգայնացման տեսանկյունից»,- ասում է Կ․ Ղամբարյանը։
ԵՊՀ դասախոսը արձանագրում է նաև, որ այսօրինակ մրցանակները ներշնչանքի աղբյուր են նախևառաջ երիտասարդների համար։
«Ամեն անգամ, երբ ես վերադառնում եմ միջազգային կոնֆերանսներից, առաջինը շտապում եմ լսարան՝ ուսանողներիս տեղեկացնելու գիտության վերջին զարգացումների մասին։ Իմ դասախոսությունների պարտադիր բաղադրիչ են այդ կոնֆերանսներում լսած գիտական նորույթները, որոնք, դեռևս չլինելով տպագրված, արդեն իսկ ծանոթ են լինում հայ ուսանողներին։ Այս ամենի նպատակն է նաև այն, որ երիտասարդները հետաքրքրություն ցուցաբերեն գիտության հանդեպ և սկսեն գիտական ճանապարհ, որն իրենց էլ մի օր կարող է տանել դեպի այսպիսի հաջողություններ»,- հպարտությամբ նշում է պրոֆեսորը։
Կ․ Ղամբարյանն առանձնահատուկ շեշտում է նաև այն, որ աշխարհին համընթաց քայլելու համար անհրաժեշտ է տեսական գիտելիքին զուգահեռ հարստացնել նաև գործնական հմտությունները, քանի որ աշխարհը, անկախ մեր կամքից, գնում է դեպի նյութականացում:
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...