Արմավիրի մարզի Դողս գյուղի դպրոցի տնօրենը փչացնում է երեխաների ապագան. նամակ բնակչուհուց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Արմավիրի մարզի Դողս գյուղի դպրոցի տնօրենը փչացնում է երեխաների ապագան. նամակ բնակչուհուց

15:54 16.03.2018

Երևանի ավագանու անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը Արմավիրի մարզի Դողս գյուղի նախկին բնակչուհուց նամակ է տացել: Անահիտ Բախշյանը հայտնում է, որ հեղինակը բողոքում է գյուղի դպրոցի տնօրենից, ուսումնական պրոցեսից, ուսուցիչների աշխատավարձից: Տիկին Բախշյանը գաղտնի է պահում նամակի հեղինակի ինքնությունը: Նա Դողս գյուղի դպրոցի տնօրեն Գոհար Ավետիսյանին հորդորում է չզբաղվել նամակի հեղինակի փնտրտուքով ու դպրոցի մանկավարժներին, երեխաներին ահաբեկելով:

Անահիտ Բախշյանին ուղղված նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Ծնունդով Արմավիրի մարզի Դողս գյուղից եմ։ Շատ եմ մտահոգվում գյուղիս ու դպրոցիս մասին, դրա համար էլ Ձեզ եմ գրում։ Մեր դպրոցի 23 տարվա տնօրենն այդ տարիների ընթացքում դպրոցը ճզմելուց և երեխաներին դեգրադացնելուց բացի ոչինչ չի արել։ Ունենալով, հայավարի ասած, այսպես կոչված, լավ թիկունք, 23 տարի շարունակ ինչ-ինչ ձևերով մնալով պաշտոնում, ոչինչ չի արել դպրոցի առաջխաղացման, երեխաների զարգացման, դասապրոցեսի ճիշտ կազմակերպման համար։ Ավելացնեմ, որ դպրոցում ահավոր է կազմակերպվում դասապրոցեսը։ Ով երբ ուզի, ոնց ուզի վիճակ է։

Նաև աշխատավարձերից անհասկանալի պահումներ է անում`ստորագրել տալով մեկ գումարի դիմաց, բայց լրիվ այլ գումար տալով։ Այսքան ժամանակ ոչ ոք ձայն չի հանել աշխատանքը չկորցնելու և այդ չեղած գումարից էլ չզրկվելու պատճառով, բայց այլևս հերիք է։ Ժամանակն է՝ պատասխան տան երեխաների ապագան փչացնելու և հայրենիքի «հերն անիծելու» իրենց «սուրբ» գործի համար»։

 Դպրոցի տնօրեն Գոհար Ավետիսյանը հրեքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP