20:10 28.08.2018
KFW բանկի վարկային միջոցներով Շիրակի մարզում իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի 3-րդ փուլի աշխատանքներն արդեն 3 տարի է՝ ձգձգվում են։ Խնդիրը նախագծային փաստաթղթերի հետ անընդհատ կատարվող փոփոխություններն են։ Ծրագրի պատվիրատուն «Հայգյուղշիննախագիծ» ընկերությունն է:
Այսօր Բնապահպանության նախարարության հետ համատեղ հերթական հանրային քննարկումն է անցկացվել Շիրակի մարզպետարանում։ Ծրագրով նախատեսվում է Ախուրյանի տարածաշրջանի 12 բնակավայրերում նոր ջրագծեր անցկացնել, ընդհանուր հաշվով, 100 կմ երկարությամբ, նաև օրվա կարգավորիչ ջրամբարներ նորոգել ու հիդրանտների հորեր կառուցել։ 115 կմ ջրագիծ էլ կառուցվելու է Գյումրիում, որից հետո ավարտված կհամարվի քաղաքի ջրամատակարարման ցանցի նորացումը:
Ըստ «Հայգյուղշիննախագիծ» ընկերության ներկայացուցիչ Քրիստինե Սահակյանի՝ ծրագիրը 3 տարի առաջ պետք է սկսված լիներ, բայց այն դարձյալ քննարկման փուլում է: Համապատասխան կառույցների հետ «Վեոլիա ջուր»-ը գրեթե չի համագործակցում, նաև դրա պատճառով է, որ քաղաքի մի շարք փողոցներում հիմնանորոգման աշխատանքների ժամանակ խնդիրներ են առաջ գալիս:
Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը որպես օրինակ բերեց Տիգրան Մեծ փողոցը, որտեղ ներքին ջրացանցի և կոյուղատարների քարտեզը 1 տարի է՝ ջրմուղը չի տրամադրում: Փոփոխված նախագծով Գյումրիի կոյուղատար համակարգում ընդամենը առանձին փոքր հատվածներ կնորացվեն, գլխավոր կոյուղատարներ չեն կառուցվի, իսկ քաղաքում դեռ թաղամասեր կան, որոնք կոյուղացված չեն: Նորից կեղտաջրերը քաղաքի գետակներով կհոսեն դեպի Ախուրյանի ջրամբար ու կոռոգեն հարևան համայնքների հողատարածքները:
Ըստ «Բիոսոֆիա» ՀԿ նախագահ Գևորգ Պետրոսյանի՝ այն, ինչ կառուցվելու է, դարձյալ հետագայում խնդիրներ կստեղծի, քանի որ նախագծով հաշվի չեն առնվել քաղաքի ստորգետնյա դատարկությունները: Դրանց քարտեզները չկան: 13 մլն եվրո արժեքով այս ծրագրի շինաշխատանքների մեկնարկը, ըստ պատասխանատուների, հնարավոր է հաջորդ տարի, եթե նախագծային նոր փոփոխություններ չլինեն:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...