21:30 18.08.2023
Ադրբեջանի արդարադատության նախարարությունը 13 կուսակցությունների զրկել է գրանցումից: Դրանք հիմնականում ընդդիմադիր քաղաքական դաշտը ներկայացնող քաղաքական ուժեր են եղել:
Ինչի՞ հիման վրա է դա արվել, և ո՞ր իրավական մեխանիզմներն են թույլ տալիս սահմանափակել կուսակցությունների գրանցումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Այս ամենն Ադրբեջանի մեջլիսի կողմից ընդունված կուսակցությունների մասին նոր տոտալիտար օրենքի հետևանք է: Ժամանակին Ադրբեջանում գրանցված է եղել 66 քաղաքական կուսակցություն, դրանցից 2-ը ժամանակի ընթացքում դատարանի որոշմամբ լուծարվել էին, 6-ը՝ 2021թ.-ին հայտարարել էին իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության կազմի մեջ մտնելու մասին։ Արդյունքում մնացել էին 58 կուսակցություններ:
Այս նոր օրենքը զգալիորեն խստացրել է կուսակցությունների գրանցման և վերագրանցման կարգը: Հունվարի 11-ին նախագահ Ալիևը ստորագրել է այդ օրենքը, և այժմ սկսվել է վերագրանցման գործընթացը:
Այդ 58 կուսակցություններից 31-ը հաշտվել էին այն մտքի հետ, որ նոր օրենքը վերագրանցվելու հնարավորություն չի տալիս, և կուսակցությունները վերագրանցման հայտ էին տվել: Եվ ի՞նչ եք կարծում, դրանցից քանի՞սն է գրանցվել՝ ընդամենը մեկը՝ իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցությունը, որը ղեկավարում է Իլհամ Ալիևը:
Հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի արդարադատության նախարարությունը լուծարել է 13 կուսակցության, իսկ մնացածի հայտերը Արդարադատության նախարարությունը վերադարձրել է կուսակցության ղեկավարներին՝ հայտարարելով, որ փաստաթղթերը չեն համապատասխանում նոր օրենքին, վերջիններիս տրվել է մեկ ամիս ժամանակ՝ փաստաթղթերը նոր օրենքին համաձայնեցնելու համար, եթե չհասցնեն կամ չհամաձայնեցնեն, ուրեմն նրանք լուծարվելու են, այսինքն՝ չեն գրանցվելու:
Այսինքն՝ արդեն պարզ է, որ Ադրբեջանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները չեն վերագրանցվելու, և այդ երկրում ձևավորվում է միակուսակցական համակարգ, ինչպիսին ժամանակին ԽՍՀՄ-ում էր կամ հիմա էլ Հյուսիսային Կորեայում է: Չի բացառվում, որ 2-3, այսպես ասած, խամաճիկային կուսակցություններ կգրանցեն, որպեսզի ձևացնեն, թե երկրում մեկ կուսակցություն չէ, այլ մի քանիսն են:
Պարզ է, որ Ադրբեջանում այսուհետ օրինական ընդդիմություն գոյություն ունենալ չի կարող, և որևէ լեգիտիմ ձևով ընտրություններին մասնակցելու հնարավորություն ընդդիմությունը չի ունենալու: Այսինքն՝ օրենքի ճանապարհով իշխանափոխություն Ադրբեջանում այլևս հնարավոր չէ»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ է. արդյո՞ք Ստրասբուրգում այդ տոտալիտարիզմին գնահատական չեն տալիս:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:30 21.06.2025
Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժածԱյսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:14 21.06.2025
Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...
14:50 21.06.2025
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներինԲուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...
14:40 21.06.2025
«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...
14:30 21.06.2025
Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...