ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 2-րդ բանակային զորամիավորման զորամասեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+14.09 oC

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 2-րդ բանակային զորամիավորման զորամասեր

20:10 16.03.2018

Մարտի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է 2-րդ բանակային զորամիավորման զորամասերում:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի, ինչպես նաև բարձրաստիճան այլ զինվորականների և հրամանատարական կազմի ուղեկցությամբ ծանոթացել է զորամասերի սոցիալ-կենցաղային պայմաններին, մի շարք շենք-շինությունների վերանորոգման, սպայական հանրակացարանների և ռազմական նշանակության այլ օբյեկտների կառուցման ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին, տվել համապատասխան հանձնարարականներ:

Զորամասերում կայացած խորհրդակցությունների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցվել է անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի հետևողական և շարունակական բարձրացմանն ուղղված աշխատանքների, ինչպես նաև ստորաբաժանումների առջև դրված խնդիրների մասին:

Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև զորամասերի սպայակազմի հետ, խոսել զինված ուժերում արդեն սկիզբ առած, ինչպես նաև առաջիկայում ծրագրվող կառուցվածքային լուրջ բարեփոխումների մասին, անդրադարձել բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի հիմնական ուղղություններին, «Ես եմ», «Պատիվ ունեմ», «Դիտակետ» ծրագրերին և դրանց ակնկալվող արդյունքներին: Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ հետևողական քայլեր են ձեռնարկվում ռազմակրթական ոլորտում սպայական մասնագիտության նկատմամբ գրավչության աճն ապահովելու, և զինված ուժերն առավել բանիմաց ու հմուտ սպաներով համալրելու ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ շեշտել է, որ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման և ընդհանրապես՝ նրանց սոցիալական պաշտպանության հարցերը գտնվում են երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես՝ տեսանելի ապագայում կյանքի կկոչվի չափազանց կարևոր նախաձեռնություն, ըստ որի՝ զիծառայողներին հիփոթեքային վարկավորման աննախադեպ պայմաններով բնակարաններ ձեռք բերելու հնարավորության կընձեռվի:

Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ մեկնարկած բարեփոխումների գլխավոր նպատակը մեկն է. առավել բարձր նշաձողի հասցնել զինված ուժերի պատրաստության և մարտունակության աստիճանը, որակական նոր լուծումներ գտնել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների լուծման հարցերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ

21:07 19.05.2024

Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ

Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ցնցված ենք Իրանի լուրերից: Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանի և բոլորի հետ են: Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ […] ...

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. Ալիև

17:45 19.05.2024

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս. Ալիև

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահը Իրան- Ադրբեջան սահմանին Արաքս գետի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանի բացման արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ «Ներկայում ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որոշման գործընթացը, դա հույս է ներշնչում, որ Ադրբեջանի և […] ...

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

17:21 19.05.2024

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում (Ավստրիա)։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Միջուկային անվտանգության նախարարական համաժողովին, որն անցկացվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կենտրոնակայանում «Ձևավորելով ապագան» խորագրի ներքո։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաների հետ։ Միջուկային անվտանգության համաժողովի նպատակն է ապահովել գլոբալ ֆորում նախարարների, քաղաքականություն մշակողների և […] ...

Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ

14:51 19.05.2024

Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ: Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։ ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:45 19.05.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում մայիսի 19-ին և 21-22-ին երեկոյան ժամերին, 20-ի գիշերը հնարավոր է, 23-24-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 19-ի ցերեկը, 20-22-ին առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև […] ...

ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները

12:27 19.05.2024

ՀՀ ԶՈՒ-ում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության շրջանակում մայիսի 18-ին շարունակվել են պլանով նախատեսված միջոցառումները: Խաղարկվել են մարտավարական մի շարք դրվագներ, ստուգվել հրամանատարների`գործողությունների պլանավորման և ղեկավարման կարողությունները։ Զորավարժության գործնական փուլերից մեկին հետևել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարները ցուցադրել են գործողություններ մշակելու և իրականացնելու, ներդաշնակ […] ...

BACK_TO_TOP