Արաքսիա Սվաջյանը նախադպրոցական հաստատությունների տնօրեններին ներկայացրել է ոլորտի փոփոխությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Արաքսիա Սվաջյանը նախադպրոցական հաստատությունների տնօրեններին ներկայացրել է ոլորտի փոփոխությունները

17:37 29.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում, հանդիպել է Երևանի նախադպրոցական կրթական հաստատությունների տնօրենների հետ, ներկայացրել ոլորտում իրականացվող փոփոխությունները:

Ներկայացնելով ոլորտի բարեփոխումները, որոնք իրականացվում են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխություններով պայմանավորված, Արաքսիա Սվաջյանը նշել է տնօրենի պարտադիր հավաստագրման պահանջը.

«Նախկին օրենքում կար վերապատրաստումների պարտադիր պահանջ, որից հետո միայն անձը կարող էր մասնակցել հավաստագրման քննությունների: Այդ պահանջը նոր օրենքի կարգավորմամբ հանվել է. անձը ինքը կարող է որոշել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու հավաստագրման քննությանը»:

Այս համատեքստում փոխնախարարն անդրադարձել է նաև աշխատանքային անժամկետ պայմանագրով աշխատող տնօրենների խնդրին՝ նշելով, որ հանրապետության նախադպրոցական հաստատությունների 60 տոկոսում տնօրենների հետ կնքված են նման պայմանագրեր: Մինչև 2024 թ. հունիսի մեկը նրանք պետք է անցնեն պարտադիր հավաստագրում, այլապես իրենց գործունեությունը շարունակել չեն կարող: Առաջիկայում նախատեսվում է տնօրենի պաշտոնի հավակնորդի հավաստագրման հերթական փուլը:

Քննարկման հաջորդ հարցը վերաբերում էր զարգացման կենտրոնների լիցենզավորման պահանջին: Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ ժամկետ է սահմանվել զարգացման կենտրոնները մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը պետք է գործունեության լիցենզիա ստանան, այլապես նրանց գործունությունը կդիտվի անօրինական և կդադարեցվի:

«Նախորդ տարվանից Երևանի նախադպրոցական հաստատություններում ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը, որի շրջանակում իրականացվել են վերապատրաստումներ: Նոր կարգավորմամբ հանվել է երեխայի կարիքի գնահատման արդյունքում վկայագրման պահանջը: Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի /ՏՄԱԿ/ տված եզրակացության հիման վրա մանկապարտեզը և ՏՄԱԿ-ը կազմակերպում են երեխայի կարիքների գնահատման գործընթացը: Պետության կողմից փոխհատուցվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ունեցող /ԿԱՊԿՈՒ/ երեխաների համար տրվող վարձավճարը: Տրվող ֆինանսական միջոցները պետք է ուղղվեն միայն տվյալ երեխաների համար համապատասխան միջավայրի ստեղծմանը»,- օրենքի հաջորդ կարգավորման մասին ներկայացնելիս ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ըստ նրա՝ այս տարվա սեպտեմբերից պետության աջակցությամբ նախադպրոցական կրթություն կարող են ստանալ նաև զոհված զինծառայողների ընտանիքների երեխաները: Հաջորդ տարի նախատեսվում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպումը ևս ընդգրկել պետության հոգածության ներքո:

«Կրթության զարգացման մինչև 2030 թ. ռազմավարական ծրագրում ունենք թիրախ, որ նախադպրոցական տարիքի, մասնավորապես՝ 5-6 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսը կստանա նախադպրոցական կրթություն: Այսօր դեռևս հեռու ենք այդ ցուցանիշներից, բայց բոլոր ծրագրերը միտված են այդ արդյունքն ունենալուն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Ներառական կրթության բաղադրիչի շրջանակում փոխնախարարը նշել է, որ ընդլայնվել է ԿԱՊԿՈՒ երեխաների շրջանակը: Եթե նախկինում միայն զարգացման խնդիր ունեցող երեխաների համար էր լրացուցիչ պայման ապահովվում, ապա այժմ ընդգրկվել են նաև բացառիկ ընդունակություններ ունեցող՝ օժտված երեխաները, որոնք ևս իրենց տաղանդների զարգացման համար պետք է ունենան հնարավորություն՝ գնահատվելու և համապատասխան աջակցություն ստանալու:

Հաջորդ թեման նախադպրոցական կրթության համակարգում պետական նոր չափորոշչի ներդրումն էր: 60 նախադպրոցական հաստատություններում արդեն ներդրվել և փորձարկվել է չափորոշիչը: Այս տարի փորձարկման գործընթացում կընդգրկվեն ևս 130 մանկապարտեզներ, որոնք արդեն ընտրված են:

«Ներդրվելու է մենթոր ուսումնական հաստատությունների համակարգը, որով ստեղծում ենք փոքր վերապատրաստման կենտրոններ: Նրանց վերապատրաստում են Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի /ԿԶՆԱԿ/ մասնագետները, իսկ դրանց կցվում են արդեն իրենց տարածքի այլ դպրոցներ և մանկապարտեզներ, որոնք ևս դառնում են վերապատրաստողներ»,- իրազեկել է փոխնախարարը:

Մանկավարժների մասնագիտական զարգացման վերաբերյալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ սահմանվել է պարտադիր վերապատրաստում յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ: Հաջորդ փոփոխությունը տարակարգի շնորհման գործընթացն է, որը թեև նոր է մեկնարկել, բայց արդեն իսկ կան մանկավարժներ, որոնք ստացել են տարակարգ և լրավճար կստանան: Ըստ փոխնախարարի՝ լրավճարը տրվում է պետության կողմից, ոչ թե համայնքային բյուջեի հաշվին:

«Ի տարբերություն դպրոցական համակարգի՝ նախադպրոցական կրթության համակարգում տարակարգի շնորհման մեխանիզմն ավելի ճկուն ու մեղմ է: Դա միտված է ակտիվացնելու նախադպրոցական կրթության ոլորտը և խրախուսելու ոլորտի մանկավարժներին»,- ասել է Ա. Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպումն ամփոփել է՝ ներկայացնելով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից գործարկվող նոր հարթակը և «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը:

ԿՏԱԿ-ի համակարգում հավաքագրվելու է նախադպրոցական կրթություն ստացող երեխաների մասին ողջ տեղեկատվությունը, ինչը գործիք է պետական քաղաքականության համակարգային իրականացման և վիճակագրության վարման համար, իսկ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շնորհիվ ոչ միայն կկառուցվեն նոր հաստատություններ, այլև դրանք կհամալրվեն անհրաժեշտ գույքով: Ըստ փոխնախարարի՝ նոր մանկապարտեզները կլուծեն նաև հերթերի խնդիրը, որոնք առաջանում են երեխաների՝ մանկապարտեզ ընդգրկվելու շրջանում:

Խորհրդակցության ընթացքում տնօրենները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնց տրվել են պարզաբանումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP