20:48 29.08.2023
Ինչի՞ հետ է կապված այն, որ Բաքվում հենց հիմա հանկարծ որոշեցին Արցախին օգնություն ուղարկել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Այսօր առավոտյան Ադրբեջանի «Կարմիր մահիկի» կազմակերպության նախագահը հայտարարեց, որ կազմակերպությունը երկու բեռնատար մեքենա է տեղափոխելու Արցախ, որով սնունդ, այլուր, հացահատիկ պետք է հասցնեն։ Այդ ամենն անվանել է մարդասիրական օգնություն: Կարևոր է ընդգծել որ, սովորաբար ազատ երկրում «Կարմիր մահիկի» ընկերությունը ազատ, պետությունից անկախ կազմակերպություն է:
Պարզաբանեմ, թե ինչ է այն ներկայացնում Ադրբեջանում: Բավական է հիշատակել, որ այդ կազմակերպությունն արդեն քառորդ դար է, ինչ ղեկավարում է մի մարդ, ով մեջլիսի պատգամավոր է և մեջլիսում ներկայացնում է իշխող կուսակցությունը (խոսքը Նվրոզալի Ասլանովի մասին է): Այսինքն՝ պարզ է, որ սա նախագահի աշխատակազմի ցուցումով իրականացվող առաքելություն է:
Եվս մի հետաքրքիր հանգամանք. այդ կազմակերպության ղեկավարը խոստովանել է, որ, բացի սննդամթերքից, այդ բեռնատարներով տեղափոխում են նաև «Կարմիր մահիկի» ընկերության սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, վրանները և այլն: Այսինքն՝ դրանից պարզ է դառնում, որ հենց կազմակերպության ղեկավարը քաջ գիտակցում է, որ այդ ուղեբեռը Արցախ մտնելու շանս չունի, այսինքն՝ Աղդամից ոչ հեռու վրանային ճամբար պետք է բացեն ու շաբաթներով պետք է ապրեն այդ մարդիկ: Պարզ է, որ Արցախի իշխանությունների հետ չհամաձայնեցրած այդ գործողությունն իրականություն դառնալու շատ քիչ շանսեր ունի: Դե իսկ ամենահետքրքիրն այն է, որ, ինչպես հիշատակեցի, «Կարմիր մահիկի» կազմակերպության ղեկավարն անվանել է այս ամենը հումանիտար օգնություն. ընդգծում եմ հումանիտար բառը և դա պատահական չէ, եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանի իշխանավորներն ասում են, որ ոչ մի հումանիտար վտանգ Արցախին չի սպառնում, և հումանիտար աղետի մասին խոսելն անիմաստ է:
Փաստորեն ստացվում է, որ հակասություն կա, իսկ եթե այժմ պատրաստ են խոստովանել, որ հումանիտար աղետի վտանգ կա, ուրեմն հարց է առաջանում՝ ովքե՞ր են մեղավոր այդ հումանիտար աղետի առաջացման վտանգի համար, ովքե՞ր են կրելու այդ ամենի պատասխանատվությունը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչպե՞ս են Բաքվում մտադիր կանխել միջազգային մարդասիրական օգնության հոսքը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
14:50 21.06.2025
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներինԲուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...
14:40 21.06.2025
«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...
14:30 21.06.2025
Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...
14:16 21.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 21-ի […] ...
14:00 21.06.2025
Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. ԷրդողանԻսրայելը, Իրանի վրա հարձակվելով, ցույց տվեց, որ տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է, Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում, Լիբանանում, Եմենում, Սիրիայում և վերջերս Իրանում իրականացված հարձակումները ավազակություն են։ Նեթանյահուի վարչակազմը Իրանի վրա հարձակվելով ցույց տվեց, որ խաղաղության ամենամեծ հակառակորդն է», […] ...