12:33 29.08.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց, թե այդ ընթացքում ինչ աշխատանքներ է իրականացրել, և թե նախաձեռնված ծրագրերից որոնք ունեն շարունակական բնույթ: Նա ասաց, որ պաշտոնավարման պահին իր առջև առաջնահերթ խնդիր է դրել՝ ուսումնասիրել, թե ի՞նչ են ձեռք բերել նախարարությունում, ի՞նչ ծրագրեր կան, ի՞նչ վիճակում են դրանք, արդյո՞ք իրականանալի են, թե՞ պետք է վերանայվեն, վերաձևակերպվեն: Նախարարը հանձնարարել է շատ արագ կատարել ծրագրերի գույքագրում, որ հասկանան տիրող իրավիճակը:
«Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում բավական լուրջ ֆինանսական միջոցներ են ներգրավված, և դրանք հիմնականում պայմանավորված են վարկային ծրագրերով: Մեզ մոտ՝ նախարարությունում, իրականացվում են վերակառուցման, արդիականացման ծրագրեր թե՛ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում, թե՛ ատոմակայանում, և թե՛ մյուս կառույցներում: Պաշտոնն ստանձնելուց հետո իմ առաջնահերթ խնդիրներից էր այդ ծրագրերն ամբողջությամբ ուսումնասիրելը: Այն ժամանակահատվածում, որ շատ արագ որոշում պետք էր կայացնել, ինձ համար առաջնահերթ խնդիր էր ատոմակայանը ժամանակին գործարկելը»,- ասաց նա:
Գրիգորյանը նշեց՝ ատոմակայանում տարեկան պլանային վերանորոգման աշխատանք էր կատարվում, իրենք ունեին խնդիր՝ ժամանակին՝ ըստ գրաֆիկի, այդ աշխատանքներն ավարտել, հակառակ դեպքում էներգահամակարգը 200 – 230 մլն դրամի չափով կտուժեր: Նախարարն ասաց, որ ատոմակայանի՝ ժամանակին գործարկման համար իրենք գնացել են նաև ոչ ստանդարտ լուծումների, կարողացել են ժամանակին՝ օգոստոսի 1-ին գործարկել այն:
20:55 16.06.2025
«Փյունիկը» պարտուգալացի նորեկ ունի20:34 16.06.2025
ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...
20:21 16.06.2025
Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...
20:12 16.06.2025
«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ումԱշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...
19:53 16.06.2025
«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն էԱմփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […] ...
19:48 16.06.2025
2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճԿառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...