21:29 31.08.2023
Ինչպիսի՞ն է նախագահ ընտրելու ընթացակարգը: Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում Արցախում հավանական իշխանափոխության լուրը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Օրենքի համաձայն, եթե Արցախի նախագահը հրաժարական տա, իսկ այժմ նա հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին, ԱԺ-ը 3 օրվա ընթացքում ընդունում է այդ հրաժարականը կամ մերժում: Եթե ընդունում է, նախագահի պաշտոնակատար է դառնում ԱԺ նախագահը: Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Դաշնակցությունը ներկայացնող Դավիթ Իշխանյանը:
Այնուհետ, օրենքի համաձայն, ոչ շուտ, քան 7 օրվա և ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, ընտրվում է նոր նախագահ:
Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ եթե ընտրությունները տեղի են ունենում արտակարգ դրության պայմաններում, իսկ այժմ Արցախը հենց այդ պայմաններում է, ապա նախագահական ընտրությունները ոչ թե ընդհանուր են, ոչ թե բոլոր քաղաքացիներն են ընտրում, այլ ԱԺ-ն է ընտրում նախագահին: Այսինքն՝ մոտ 1 շաբաթ հետո ԱԺ-ում կկայանան ընտրություններ՝ հավանաբար 2 կամ ավելի փուլերով, քանի որ առաջին փուլում նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է ձայների 2/3-րդը և եթե չի հաջողվում առաջին փուլով՝ 2/3-րդով, ապա 2-րդ փուլում արդեն մեծամասնությունը բավարար է դրա համար: Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, ով 35 տարեկանից մեծ է, ով վերջին 10 տարվա ընթացքում միայն Արցախի քաղաքացի է, ով մշտապես վերջին 10 տարվա ընթացքում բնակվել է Արցախում և ունի ընտրելու իրավունք, կարող է մասնակցել նախագահի ընտրություններին՝ որպես թեկնածու:
Առայժմ ոչ մեկ չի հայտարարել նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին, թեև որոշ անուններ արդեն հիշատակվում են, դրանց թվում է նաև նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանի անունը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
14:50 21.06.2025
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներինԲուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...
14:40 21.06.2025
«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...
14:30 21.06.2025
Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...
14:16 21.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 21-ի […] ...
14:00 21.06.2025
Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. ԷրդողանԻսրայելը, Իրանի վրա հարձակվելով, ցույց տվեց, որ տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է, Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում, Լիբանանում, Եմենում, Սիրիայում և վերջերս Իրանում իրականացված հարձակումները ավազակություն են։ Նեթանյահուի վարչակազմը Իրանի վրա հարձակվելով ցույց տվեց, որ խաղաղության ամենամեծ հակառակորդն է», […] ...
13:45 21.06.2025
Վիրցը պայմանագիր կստորագրի «Լիվերպուլի» հետ«Լիվերպուլն» ավարտին է հասցնում Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերը: 22-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բուժզննման առաջին փուլը: Գործընթացն ավարտելուց հետո գերմանացի աստղը 5 տարվա պայմանագիր կստորագրի նոր ակումբի հետ: Անգլիական թիմը գործարքի համար կվճարի 100 միլիոն, ևս 16.5 միլիոն նախատեսված է որպես բոնուս: Վիրցն Անգլիայում կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ, որը պարգևավճարներով կարող […] ...