Այս ամռանն ունեցել ենք էլեկտրաէներգիայի՝ անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ սպառում. Արթուր Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Այս ամռանն ունեցել ենք էլեկտրաէներգիայի՝ անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ սպառում. Արթուր Գրիգորյան

12:43 29.08.2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց, որ իր համար ատոմակայանի գործարկումից հետո հաջորդ հրատապ խնդիրը կապված է եղել էլեկտրաէներգիայի սպառման մեծ ծավալների հետ:

«Այս տարի ամռանն ունեցանք էլեկտրաէներգիայի աննախադեպ սպառում՝ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չէր եղել, որ ամռան ամիսներին Հայաստանի Հանրապետության ներքին շուկայի էլեկտրաէներգիայի սպառումը օրական ծախսով հասներ 1030 մեգավատտի: Նմանատիպ ծախս ունեցել ենք հիմնականում Նոր տարվա օրերին, բայց ոչ ամռանը: Սա պայմանավորված է հիմնականում այս շոգ օրերով, մեզ համար լուրջ խնդիր էր այդ իրավիճակում հուսալի և որակյալ ծառայություններ իրականացնել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ ժամանակահատվածում ատոմակայանը չէր աշխատում, կանգնած էր:

Գրիգորյանը նշեց, որ փորձառու մասնագետների միջոցով և աշխատանքի ճիշտ կազմակերպման արդյունքում էլեկտրաէներգիայի մատակարարման ոչ մի խափանում չգրանցվեց:  Նա առանձնացրեց իր պաշտոնավարման օրոք կատարված ևս մեկ քայլ: Նախարարը նշեց՝ հաշվի առնելով, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ում նպատակահարմար էր իրականացնել պետական կառավարում, «Տաշիր գրուպ»-ի հետ փոխհամաձայնության արդյունքում եկել են համոզման, որ այն պետք է պետական հիմնարկ լինի:

Ըստ նախարարի՝ իր ղեկավարած նախարարության աշխատակազմում տարվող և տարված աշխատանքներում պարզվել է, որ կառուցվածքը չի համապատասխանում այն գործառույթներին, որ պետք է իրականացվեն, ապա տեղեկացրեց՝ նախաձեռնել է կառուցվածքային փոփոխությունների մի ամբողջ փաթեթ, որի արդյունքում նախարարության աշխատակազմն ամբողջությամբ կվերաձևավորվի:

«Մենք ստեղծում ենք ավելի արդյունավետ աշխատակազմ, ձևավորել ենք աշխատանքային խումբ, այն զբաղվում է էներգետիկայի ոլորտում առկա բոլոր ընկերությունների օպտիմալացման և արդյունավետ կառավարման գործընթացով, մենք այսօր արդեն իսկ ունենք մշակված ձևաչափը, թե որ ընկերությունում ինչ օպտիմալացում պետք է իրականացնենք՝ չխաթարելով այդ ընկերությունների արդյունավետ կառավարումը»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP