12:08 17.03.2018
Մի շարք երիտասարդներ ՀՀ ճանապարհային ոստիկանությունում քննություն են հանձնել՝ ճանապարհային ծառայության տեսուչի պաշտոնում ծառայության անցնելու համար: Այսօր տեղի է ունեցել առաջին փուլը, որի ժամանակ ստուգվել է մասնակիցների գիտելիքները երթևեկության կանոնների վերաբերյալ: Աշխատանքի հրավեր ճանապարհային ոստիկանությունը դեռևս հունվարին էր տարածել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը տեղեկացրեց, որ իրենց դիմել էր ավելի քան 50 հոգի, բայց եղել են մարդիկ, որոնց մասնագիտությունները չի համապատասխանել պահանջներին, և քննության տալու հնարավորություն են ստացել մոտ 45-ը:
ՃՈ-ում աշխատանքի անցնելու համար դիմողները երեք փուլ պետք է հաղթահարեն: Առաջին փուլում ստուգվում է նրանց գիտելիքները երթևեկության կանոնների վերաբերյալ, որը հաղթահարելուց հետո արդեն համապատասխան հանձնաժողովը ստուգում է նրանց ընդհանուր գիտելիքները, այսինքն էթիկայի կանոնների իմացությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը և այլն:
«Մինչև քննությունները, ես բոլորին տեղեկացնում եմ, որ իրենց միակ և գլխավոր ծանոթը գիտելիքն է, որ պետք է ունենան: Սկզբից թերահավատորեն են մոտենում՝ մտածելով, որ կարող է անցնեն, կարող է չանցնեն, հնարավոր է բարձր գնահատակններ ստանան ու չանցնեն, բայց փորձը ցույց է տվել, որ նախորդ քննությունների ընթացքում, երբ քաղաքացիներն անցնում են բոլոր փուլերը շատ լավ և ոստիկանության պետի կամ տեղակալի կողմից ստանում են լեյտենանտի ուսադիրները, այդ ժամանակ միայն հավատում են, որ իրենց միակ ծանոթը գիտելիքն էր»,- ասաց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:
Քննություններին հնարավորություն են ստանում մասնակցել մինչև 30 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած, 170 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող և ֆիզիկապես առողջ արական սեռի այն անձինք, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն՝ «Իրավագիտություն», «Տրանսպորտային մեքենաշինություն», «Տրանսպորտային համակարգեր», «Գյուղատնտեսական արտադրության մեքենայացում», «Մեքենաներ և սարքավորումներ», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», «Տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում» մասնագիտություններով:
Եգոր Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ ՃՈ աշխատանքի ընդունելու այս մեթոդը սկսել են կիրառել անցած տարվանից: Այս տարին էլ հաշվի առնելով՝ նկատում է, որ անցած տարվա համեմատ դիմողների աճ ունեն:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...