Ոստիկանները պետք է վերահսկե՞ն գազաբալոնի վկայագրի առկայությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Ոստիկանները պետք է վերահսկե՞ն գազաբալոնի վկայագրի առկայությունը

13:29 17.03.2018

SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ e-draft.am  կայքէջում քննարկման է դրվել «Սեղմված գազով աշխատող ավտոմեքենաների գազաբալոնային սարքավորումների կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին են այսօր անդրադարձել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանը և ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը՝ պարզաբանելով, որ եթե օրինագիծը օրենք դառնա, վարորդների համար պարտադիր կլինի ունենալ վկայագիր ավտոմեքենայի վրա տեղադրված գազաբալոնի անվտանգ լինելու մասին:

«Վկայագիրը, նախատեսվածի համաձայն, տեխզննման կտրոնի նման կփակցնեն ավտոմեքենայի դիմապակուն: Կտրվի հատուկ ժամկետով, այդ ժամկետը անցնելուց կամ վթարից հետո վարորդը նորից պետք է տանի փորձարկման  ու բալոնը վկայագրի լիզենզավորված կազմակերպությունում»,- ասել է ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:

SHANTNEWS-ի այն դիտարկմանը, թե, ի վերջո, վարորդն ու գազալցակայանի աշխատակիցը կարող են պայմանավորվել ու առանց վկայագրի էլ լիցքավորել, ինչո՞ւ պետք է գազալցակայանը շահագրգիռ լինի վկայագիր պահանջել, հետո նոր լիցքավորել, Հայրապետյանն արձագանքել է, թե նախագծով տուգանքներ են սահմանված՝ առաջին անգամ՝ 1 մլն դրամ տուգանք, երկրորդ դեպքի պարագայում՝ 3 մլն, իսկ երրորդ անգամ՝ լիցենզիայից զրկում: 

SHANTNEWS-ը հիշեցրել է որոշ ժամանակ առաջ «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանի այն պնդման մասին, որ եթե վերահսկման գործառույթը ոստիկանությանը չհանձնվի, խնդիրը չի կարգավորվի: Ըստ Տիգրանյանի՝ եթե ոստիկանությունը տեխանձնագրի նման վարորդից պահանջի նաև գազաբալոնի անվտանգ լինելու վերաբերյալ փաստաթուղթը, վարորդները ստիպված կլինեն ստուգման տանել իրենց ավտոմեքենաների գազաբալոնները, հնամաշները կխոտանվեն, և դաշտը վերահսկելի կդառնա:

«Իմ կարծիքով՝ վերահսկողությունը պետք է լինի ոչ թե ոստիկանությանը, այլ  տեսչական մարմիններից որևէ մեկին, և այդ մարմինը պետք է դիտարկման լիազորություն ունենա՝ առանց տնտեսվարողին տեղյակ պահելու»,- հիշեցմանն ի պատասխան՝ ասել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանը

Հիշեցմանը, որ հաճախ են պնդում, թե չեն կարող բոլոր գազալցակայաններում ամենօրյա վերահսկողություն սահմանել, քանի որ այդքան տեսուչ չունեն, Սերգեյ Հայրապետյանն այսպիսի պատասխան է տվել.

«Տեսուչ չունենք, ոստիկանությունն էր այդքան տեսուչ չունի նման գործառույթ ավելացնելու համար, նույն մարդկային ռեսուրսն է պետք ոստիկանության համար: Իմ կարծիքով՝ այդ նույն ռեսուրսը կարելի է ավելացնել. մասնագիտացված հիմնարկներում 400 հազար մեքենա կա և 400 գազլցակայան, տարբերությունը բավական մեծ է: Գազալցակայաններն էլ պարտադիր չէ ամեն օր ստուգել, դա կարելի է փուլային տարբերակով անել: Մենք, օրինակ, տարեկան 58 գազալցակայան ենք ստուգում»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ոստիկանությանը հաջողվում է տեխանձնագրերի և ԱՊՊԱ փաստաթղթերի առկայությունը վերահսկել, իսկ երբ չլինի ամենօրյա հսկողություն, չի լինի նաև արդյունք, Հայրապետյանն արձագանքել է.

«Կպայմանավորվի վարորդի հետ, ուրեմն թող լիցքավորի և իրեն էլ տուգանեն»: 

ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետը նաև ասել է, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե որ կառույցին են վստահելու վերահսկողությունը: Դա պարզ կլինի ավելի ուշ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

22:51 02.08.2025

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...

BACK_TO_TOP