Հայաստանի դպրոցներում մեկնարկել է կատաղության հիվանդությանը նվիրված իրազեկման արշավ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+22.09 oC

Հայաստանի դպրոցներում մեկնարկել է կատաղության հիվանդությանը նվիրված իրազեկման արշավ

17:58 12.09.2023

Սեպտեմբերի 11-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի հետ համատեղ, կատաղության հիվանդությանը նվիրված իրազեկման արշավ է սկսել Երևանի և մարզերի մի շարք դպրոցներում։

Մասնագետները եղել են Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71, Նաիրի Զարյանի անվան թիվ 130, Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 և Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցներում, ներկայացրել են կատաղություն հիվանդության դեմ պայքարի հիմնական միջոցառումները, կենդանիների հետ շփման կանոնները և այլն։

Տեսչական մարմնի և մասնակից մյուս կառույցների աշխատակիցները երեխաներին հորդորել են առավել զգոն լինել կենդանիների վարքի նկատմամբ՝ նշելով, որ կատաղություն հիվանդության ժամանակ կենդանիներն ունենում են վարքային փոփոխություն՝ դառնում են անհանգիստ, ագրեսիվ։ Այս հիվանդությամբ վարակվում են ոչ միայն թափառող և վայրի կենդանիները, այլև տան պայմաններում խնամված շներն և կատուները: Մասնագետները դպրոցականներին իրազեկել են, որ տնային կենդանիներին անհրաժեշտ է պարբերաբար պատվաստել, այդ թվում՝ կատաղության հիվանդության դեմ, տարին 1 անգամ:

Հանդիպումներն ընթացել են ինտերակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի մթնոլորտում, առավել ակտիվ աշակերտները ստացել են նվերներ։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կատաղության դեմ պայքարի մասին իրազեկման այս միջոցառումները կանցկացնի մայրաքաղաքի և մազերի մոտ 50 դպրոցներում:

ՍԱՏՄ-ն հորդորում է բոլորին կենդանիների կողմից հարձակումների, կծելու դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել թեժ գծի 118 անվճար համարով:

Возможно, это изображение 3 человека и стол

Возможно, это изображение текст

Возможно, это изображение 15 человек, люди учатся и текст

Возможно, это изображение 4 человека и кларнет

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը

15:22 07.05.2025

Օրենսդրական նախաձեռնություն՝ միտված սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ էկոնոմիկայի նախարար  Գեւորգ Պապոյանը տեղեկացրել է, որ  փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորություններից եւ միտված է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը: Նրա խոսքով գործող օրենսդրության […] ...

Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ

15:16 07.05.2025

Կոբախիձեն ընտրվել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չորեքշաբթի օրը ընտրվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ։ Քաղաքական կուսակցության համագումարը ուղիղ հեռարձակվում էր վրացական հեռուստատեսությամբ։ «Քաղաքական խորհրդի որոշմամբ պարոն Իրակլին ( Կոբախիձե – խմբ.) միաձայն ընտրվեց «Վրացական երազանքի» նախագահ», – համագումարում հայտարարեց գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Վրացական երազանքի» նախկին նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին որոշել էր լքել կուսակցությունը և քաղաքականությունը։ Նա համապատասխան […] ...

Վթարային ջրանջատում Երևանի  Էրեբունի վարչական շրջանում

15:10 07.05.2025

Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված , ս.թ մայիսի 8-ին ժամը 09.00-ից մինչև մայիսի 9-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Արցախի պողոտայի, Արցախի 4-րդ և 5-րդ նրբանցքների, Երկաթուղայինների 1-9 փողոցների , Աճեմյան 2-րդ նրբանցքի, և Գ.Նժդեհ 58 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության […] ...

Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի ներկայացուցչին

15:05 07.05.2025

Արման Եղոյանն ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի ներկայացուցչին

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մայիսի 7-ին ընդունել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ-վերլուծական կենտրոնի կոորդինատոր Յոլանտա Շիմանսկային: Արման Եղոյանը հյուրի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի արտաքին հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լեհաստանի հետ համագործակցության խորացումը: Զրուցակիցները […] ...

SHANTNEWS

15:00 07.05.2025

SHANTNEWS

Սա անհավանական զգացողություն է․  Մխիթարյանի հրապարակումը

14:57 07.05.2025

Սա անհավանական զգացողություն է․ Մխիթարյանի հրապարակումը

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջում հրապարակում է արել, որում տպավորություններն է կիսել «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: «Մենք տվեցինք ամեն ինչ ու հավատացինք մինչև վերջ: Միասնական՝ ինչպես մեկ թիմ: Հասանք եզրափակիչ մեր երկրպագուների հետ՝ յուրաքանչյուր վայրկյան զգալով նրանց աջակցությունը: Սա անհավանական զգացողություն է: Իտալիայի սիրտը բաբախում է սև […] ...

BACK_TO_TOP