21:32 15.09.2023
ՆԱՍԱ-ն խոստանում է հոկտեմբերի 11-ին ցուցադրել Բենու աստղակերպից հողի նմուշ, որը Երկիր կհասցվի սեպտեմբերի վերջին։
«Աստղակերպի հողի առաջին նմուշը, որը հավաքվել է տիեզերքում և Երկիր վերադարձվել Միացյալ Նահանգների կողմից, կցուցադրվի ՆԱՍԱ-ի Ջոնսոնի տիեզերական կենտրոնում չորեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 11-ին», – հայտնել է ԱՄՆ տիեզերական գործակալությունը:
Ցուցադրությունից առաջ նախատեսվում է մամուլի ասուլիս NASA-ի ղեկավարության և OSIRIS-REx առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր կներկայացնեն իրենց աշխատանքի նախնական արդյունքները։
OSIRIS-REx զոնդը 2016 թվականի սեպտեմբերին մեկնել է Բենու աստղակերպ և նրա ուղեծիր է մտել 2018 թվականի դեկտեմբերին։ Հաջորդ երկու տարին անցկացվել է աստղակերպը հեռակա ուսումնասիրելու և հողի նմուշառման աշխատանքների նախապատրաստման վրա, որը հաջողությամբ իրականացվել է 2020 թվականի հոկտեմբերին։ Զոնդի վերադարձը Երկիր սկսվել է 2022 թվականի գարնանը։
ՆԱՍԱ-ի տվյալներով՝ սեպտեմբերի 24-ին Յուտա քաղաքում վայրէջք կկատարի հողով պարկուճը, որը ենթադրաբար 60-ից 2100 գրամ է, իսկ զոնդն ինքը կշարունակի իր տիեզերական ճանապարհորդությունը նոր առաքելությամբ, որն արդեն կոչվում է OSIRIS-APEX: Նա կգնա դեպի Երկրի համար պոտենցիալ վտանգավոր համարվող Ապոֆիս (99942) աստղակերպ, որը, ըստ մասնագետների, վտանգավոր է և կանցնի Երկրի կողքով 2029 թվականի ապրիլի 13-ին։ ՆԱՍԱ-ն ակնկալում է, որ զոնդը կկարողանա մոտենալ աստղակերպին 2029 թվականի ապրիլի սկզբին, այնուհետև ապրիլի 21-ին մտնել նրա ուղեծիր, որտեղ նա կանցկացնի հաջորդ 18 ամիսները:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...