Ծանրամարտի Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունում առաջինն է թիմային հաշվարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունում առաջինն է թիմային հաշվարկում

16:34 18.09.2023

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը վարկանիշային միավորներով առաջին տեղն է գրավել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում կայացած աշխարհի 88-րդ առաջնությունում։

Հայ ծանրորդները երկամարտում նվաճել էին երկու մեդալ։ Վարազդատ Լալայանը (+109 կգ) կարիերայում երկրորդ անգամ դարձել էր աշխարհի փոխչեմպիոն, իսկ Գոռ Սահակյանը (67 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Անդրանիկ Կարապետյանը (89 կգ) գրավել էր 4-րդ տեղը, Հակոբ Մկրտչյանը (96 կգ) 6-րդն էր, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ)՝ 10-րդը, Սամվել Գասպարյանը (102 կգ)՝ 4-րդը, Գարիկ Կարապետյանը (102 կգ)՝ 5-րդը, Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ)՝ 5-րդը, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) զրո էր ստացել հրում վարժությունում, բայց նվաճել էր փոքր բրոնզե մեդալ։

Կանանց Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 5 ծանրորդով ու ելույթն ավարտել առանց մեդալի։ Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) զբաղեցրել էր 6-րդ տեղը, Լիանա Գյուրջյանը (81 կգ)՝ 13-րդը, Տաթև Հակոբյանը (87 կգ)` 5-րդը, Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ)՝ 6-րդը, իսկ Իզաբելա Յայլյանը (55 կգ) զրո էր ստացել պոկում վարժությունում։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հաստատել է «Մոջահեդների բրիգադներ» առաջնորդի մահը

15:11 08.06.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է «Մոջահեդների բրիգադներ» առաջնորդի մահը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատար Ասադ Աբու Շարիան սպանվել է Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։ «Մոջահեդների բրիգադներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Ասադ Աբու Շարիան և նրա եղբայր Ահմադ Աբու Շարիան սպանվել են Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում», – նշվում […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:58 08.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որԵրևանում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 12-13-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ի և 13-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում […] ...

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

14:47 08.06.2025

«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող

Ֆուտզալի Առաջին խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ վճորոշ երրորդ խաղում հունիսի 7-ին «ՊրոԴեվը» 5:4 հաշվով պարտության է մատնել «Թալիշ ՖԱ-ին»՝ հռչակվելով ֆուտզալի Առաջին խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փլեյ օֆֆի եզրափակիչ առաջին խաղում հաղթանակ էր տոնել «ՊրոԴեվը», իսկ երկրորդում՝ «Թալիշը»։ «ՊրոԴեվ» – «Թալիշ ՖԱ»՝ 5:4 ...

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

14:39 08.06.2025

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

14:17 08.06.2025

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

14:01 08.06.2025

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Հունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...

BACK_TO_TOP