23:21 21.09.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումների արդյունքներն ու իրականացրած վերլուծությունները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է:
Ըստ հանրամատչելի աղբյուրների և քաղաքացիներից ստացված տեղեկությունների՝ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ մեծ թվով քաղաքացիական բնակիչներ, ներառյալ՝ երեխաներ:
«Ռազմական գործողություններով պայմանավորված՝ Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերից տարհանվել են մեծ թվով քաղաքացիական բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ: Բաց աղբյուրների ուսումնասիրությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ ուղղակիորեն թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրեր ու ենթակառուցվածքներ: Բաց աղբյուրներում տարածված հրապարակումները և քաղաքացիներից ստացված ահազանգերը վկայում են, որ քաղաքացիական բնակչությունը ահաբեկված է, ունի ակնհայտ մտահոգություններ կյանքի և անվտանգության առնչությամբ:
Ադրբեջանը թիրախավորել է կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները, ինչի արդյունքում խափանված են էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումները։ Նկուղներում գտնվող անձինք մնացել են առանց համապատասխան սննդի, ջրի, էլեկտրականության և կենցաղի այլ տարրական պայմանների:
Մշտադիտարկված տեղեկությունների համաձայն՝ խափանվել է առողջապահական ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ բացակայում են բժշկական անհրաժեշտ սարքավորումները, դեղամիջոցները, նույնիսկ առաջին բուժօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ նյութերը:
Ստեղծված իրավիճակը հանգեցրել է նաև Լեռնային Ղարաբաղում շուրջ 30,000 երեխայի հիմնարար իրավունքների զանգվածային խախտումների, այդ թվում՝ կյանքի, անվտանգ միջավայրում ապրելու, կրթության, առողջության պահպանման, անհրաժեշտ կենսապայմանների և այլ հիմնարար իրավունքների։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաև ադրբեջանական հրապարակային աղբյուրների ու սոցիալական մեդիայի՝ վերջին երկու օրերին տարածվող հրապարակումների մշտադիտարկումներ։ Դրանց արդյունքները ցույց են տալիս, որ բռնության, այդ թվում՝ ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը, սեռական բնույթի սպառնալիքները, ատելության խոսքը շարունակում են տարածվել տարբեր սոցիալական խմբերում ու հարթակներում։
Նման հրապարակումները հատկապես արվում են Լեռնային Ղարաբաղում բնակվող հարազատների գտնվելու վայրի մասին տեղեկություններ փնտրող՝ հայ օգտատերերի հրապարակումների կամ լուսանկարների տարածմամբ։ Դրանք վկայում են ոչ միայն ադրբեջանական հասարակությունում արմատացած հայատյացության շարունակականության մասին, այլև վերջին իրադարձություններով պայմանավորված՝ արցախահայության, հատկապես՝ թիրախում հայտնված կանանց ու երեխաների նկատմամբ ֆիզիկական ոտնձգությունների իրական սպառնալիքի վտանգ են պարունակում։ Այս առումով կարևոր է, որ գտնվելու վայրն անհայտ անձանց վերաբերյալ տեղեկությունները բաց աղբյուրներով չտարածվեն՝ հայտնվելով ադրբեջանական օգտատերերի թիրախում։ Սրան զուգահեռ, ագրեսիվ խոսքը, ուժի կիրառման հռետորաբանությունը շարունակվում են հանրային գործիչների, հատկապես՝ պատգամավորների հրապարակումներում։
Այսպիսով, Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները, պաշտոնական հայտարարությունները, ԶԼՄ-ների հրապարակումները, ինչպես նաև սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումները բացահայտ վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական իշխանությունների նպատակի մասին։
Ասվածը ևս մեկ անգամ հավաստում է, որ Ադրբեջանն իրագործում է ցեղասպան քաղաքականություն: Ուստի մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների արձագանքը և գործուն քայլերը պետք է համարժեք լինեն»,-նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...