Մենք ճանապարհային քարտեզ պետք է մշակենք ԼՂ բնակչությանը ադրբեջանական սահմանադրական կարգին ինտեգրելու համար․ ՌԴ ներկայացուցիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Մենք ճանապարհային քարտեզ պետք է մշակենք ԼՂ բնակչությանը ադրբեջանական սահմանադրական կարգին ինտեգրելու համար․ ՌԴ ներկայացուցիչ

23:59 21.09.2023

Ռուսաստանը շարունակում է առաջատար դեր խաղալ՝ աջակցելով հարաբերությունների նորմալացման գործընթացին։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստի ընթացքում խոսեց ՌԴ ներկայացուցիչը։

«Որևէ մեկից ավելի մենք ենք շահագրգռված այս իրավիճակի՝ հնարավորինս վաղ հանգուցալուծմամբ։

«Հակամարտության լուծման համապատասխան պարամետրերը հայտարարվել են Երևանի իշխանությունների կողմից ԵՄ գագաթնաժողովներում, որտեղ Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Այս գագաթնաժողովների ավարտական հռչակագրերում ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորման թեման, դժբախտաբար, բաց է մնացել։

Մենք հավատացած ենք, որ խաղաղությունը պետք է ուղեկցվի անվտանգության և մարդու իրավունքների հստակ երաշխիքներով։

Մենք ճանապարհային քարտեզ պետք է մշակենք ԼՂ բնակչությանը ադրբեջանական սահմանադրական կարգին ինտեգրելու համար՝ հստակորեն երաշխավորելով նրանց իրավունքներն ու անվտանգությունը։ Այս գործընթացներին ակտիվորեն կաջակցեն ռուս խաղաղապահները»,-ասաց նա։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

17:38 04.05.2025

Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջին, ով Դամասկոսում ձերբակալվել էր Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի կողմից, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Sham հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրանց տեղեկություններով՝ Նաջին մի քանի ժամով բերման է ենթարկվել։ Միջադեպի պատճառները չեն հաղորդվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Al Masirah հեռուստաալիքը, անվտանգության ուժերը […] ...

Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում

17:18 04.05.2025

Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում

Հաղթանակի օրը Մոլդովայում այս տարի կնշվի ողջ երկրում, չնայած այն հանգամանքին, որ կենտրոնական իշխանությունները ոչ մի կերպ չեն մասնակցում տոնական միջոցառումների կազմակերպմանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պոբեդայի համակարգող կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պետրովիչը։ Ավելի վաղ Պետրովիչը հայտնել էր, որ կազմակերպությունը մայիսի 9-ին Քիշնևում կանցկացնի «Անմահ գնդի» երթը։ Նրա խոսքով՝ միջոցառումը կանցնի առանց քաղաքական խորհրդանիշների և կարգախոսների՝ […] ...

Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակը զգուշացրել է հնարավոր համաշխարհային պատերազմի մասին

17:00 04.05.2025

Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակը զգուշացրել է հնարավոր համաշխարհային պատերազմի մասին

ՆԱՏՕ-ի զինվորների Ուկրաինա ուղարկելը կարող է հանգեցնել նոր համաշխարհային պատերազմի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Սլովակիայի խորհրդարանի փոխխոսնակ Տիբոր Գասպարը։ «Կարծես թե Եվրոպան դեռ չի հասկացել, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություն կա: Կան երկրներ, որոնք շահագրգռված են լարվածության հետագա սրմամբ: ՆԱՏՕ-ի զինվորներ ուղարկելու այս մտադրությունները Ուկրաինա համարում եմ մի բան, որը կարող է հանգեցնել նոր […] ...

Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել

16:40 04.05.2025

Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ-ի արևմտյան Տեխաս նահանգում 5,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 01:47 UTC (Մոսկվայի ժամանակով 04:47) ամերիկյան Օդեսա քաղաքից 185 կիլոմետր դեպի արևմուտք՝ ավելի քան 115 հազար մարդ բնակչությամբ: Օջախը գտնվել է ութ կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան։ ...

Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

16:34 04.05.2025

Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ»։ Տեսանյութն՝ այստեղ։ ...

Կալիֆոռնիայում ինքնաշեն ինքնաթիռ է կործանվել

16:20 04.05.2025

Կալիֆոռնիայում ինքնաշեն ինքնաթիռ է կործանվել

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ինքնաշեն փոքր ինքնաթիռ է կործանվել, նրա օդաչուն ողջ չի մնացել, հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով իշխանություններին։ «Շաբաթ օրը կեսօրին Կալիֆոռնիայի Սիմի հովտում փոքր ինքնաշեն ինքնաթիռ է վթարի ենթարկվել՝ վնասելով երկու տուն և բռնկվել։ Վթարված Vans RV-10-ի օդաչուն զոհվել է», – հաղորդում է հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին և ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությանը (FAA): […] ...

BACK_TO_TOP