Պայմանները ծանր են օդանավակայանում գիշերող երեխաների, օգնության կարիք ունեցող տարեցների համար. ինչ իրավիճակ է այս պահին ԼՂ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

Պայմանները ծանր են օդանավակայանում գիշերող երեխաների, օգնության կարիք ունեցող տարեցների համար. ինչ իրավիճակ է այս պահին ԼՂ-ում

17:26 22.09.2023

Ասկերան քաղաքի հարակից համայնքներից տարհանված բնակիչների մի մասն արդեն մի քանի օր է՝ լուսացնում է Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում, մի մասն էլ՝ առավել ապահով բնակավայրերում բնակվող բարեկամների տներում:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը։

«Ասկերանում երեկ եմ եղել, հոսանքի բացակայության պատճառով գյուղ եմ եկել։ Քաղաքում գիշերողներ եղել են։ Հիմա էլ շատերս պատրաստվում ենք վերադառնալ՝ սպասում ենք հոսանքը միացնեն՝ գնանք»,- մանրամասնել է նա՝ հավելելով, որ մասնավորապես Ասկերան քաղաքում այլ բնակավայրերից ապաստանած մարդիկ չկան։

Նրա խոսքով՝ օդանավակայանում մթնոլորտը ճնշող էր, պայմանները ծանր էին հատկապես այնտեղ գիշերող երեխաների, օգնության կարիք ունեցող տարեցների համար:

Անդրադառնալով հարցին, թե անձամբ ինքն ինչպես է պատկերացնում ապագան ԼՂ-ում՝ Անահիտ Պետրոսյանը պատասխանել է․

«Շատ ծանր հարց եք տալիս։ Միանշանակորեն, ցանկությունս այստեղ մնալն է, սակայն դեռևս հստակ ոչ մի պայմանավորվածություն չկա: Այնուամենայնիվ, եթե լինեն երաշխիքներ (չնայած որևէ երաշխիքի արդեն դժվար թե կարողանանք վստահել), Արցախում մնալու տրամադրությունն ու ցանկությունն է գերիշխում մոտս։ Վտարանդի դառնալ և հայրենազրկվել չեմ ուզում»։

Մարտակերտում բնակվող լրագրող Լուսինե Զաքարյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացնելով տեղում տիրող վիճակը՝ հայտնել է, որ բնակիչները դեռ քաղաքում են։

«Դեռ պարզ չի, թե ինչ է լինելու։ Հոսանք, գրեթե կապ չկա քաղաքում։ Մի կերպ շարժական համացանցով եմ կարողանում կապ հաստատել։ Ուտելիքը տնամերձ բանջարանոցների բերքով ենք ապահովում, սնունդը պատրաստում ու հացը թխում ենք վառարանի վրա»,- ներկայացրել է Զաքարյանը։

Խոսելով ապագայի իր պատկերացման մասին՝ նա անկեղծացել է՝ նշելով.

«Երբ շուրջբոլորն ադրբեջանցիներ են, անիմաստ է խոսել այն մասին, որ ժողովուրդը կմնա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Syria TV. Սիրիայի կոալիցիոն օդային ուժերը ոչնչացրել են ենթակառուցվածքները Սիրիայում գտնվող Դեյր Զոր բազայում

16:00 04.05.2025

Syria TV. Սիրիայի կոալիցիոն օդային ուժերը ոչնչացրել են ենթակառուցվածքները Սիրիայում գտնվող Դեյր Զոր բազայում

Սիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Արաբական Հանրապետության արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի ռազմաբազային: Այս մասին հայտնում է Syria TV-ն։ Օդուժը ոչնչացրել է ենթակառուցվածքը, «որն օգտագործում էին ամերիկացի զինվորականները նախքան տարհանումը»։ Ուրբաթ օրը սիրիական «Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ 200 ռազմական մեքենաներից բաղկացած շարասյունը լքել է Դեյր […] ...

Bloomberg. Իսրայելը կարող է մի քանի օրում ընդլայնել Գազայում գործողությունը

15:40 04.05.2025

Bloomberg. Իսրայելը կարող է մի քանի օրում ընդլայնել Գազայում գործողությունը

Իսրայելական բանակն առաջիկա օրերին կարող է ուժեղացնել իր ռազմական հարձակումը Գազայի հատվածում և դրա համար տասնյակ հազարավոր պահեստազորայիններ կհրավիրի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ օպերացիան ընդլայնելու որոշումն ընդունվել է մայիսի 3-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի նիստի ժամանակ։ Ինչպես նշում է գործակալությունը, ռազմական գործողությունների ինտենսիվացումը տեղի կունենա արտերկրում և երկրի […] ...

Ռուսաստանը և Կուբան նշել են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակը

15:18 04.05.2025

Ռուսաստանը և Կուբան նշել են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակը

Հավանայի Հեղափոխության պալատում Ռուսաստանի և Կուբայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակին նվիրված արարողություն է կայացել Կարիբյան ավազանի երկրի ողջ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, հայտնում է Կուբայում Ռուսաստանի դեսպանությունը։ «Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մեր գործընկերների շարքում Կուբան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում՝ այն մեր առանցքային դաշնակիցն է տարածաշրջանում։ Չնայած հակառակորդների ճնշմանը՝ Հավանան աջակցում է մեզ ներկայիս անհանգիստ […] ...

Երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգում

15:00 04.05.2025

Երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգում

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգի հարավում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 04:47-ին Ուայթս Սիթի քաղաքից 57 կիլոմետր հարավ ընկած հեռավորության վրա: Աղբյուրը գտնվել է 6,3 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք

14:40 04.05.2025

SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք

Texas Starbase բազան, որտեղ տեղակայված է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության շտաբը, կդառնա անկախ քաղաք, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քվեարկության նախնական արդյունքները։ Ավելի վաղ Տեխաս նահանգի Քեմերոն շրջանի պաշտոնյաները հաստատել են մայիսի 3-ին կայանալիք հանրային քվեարկությունը Starbase-ը նոր քաղաքի վերածելու հնարավորության վերաբերյալ: Ըստ ABC-ի՝ տեղի ավելի քան 70 բնակիչ անցած դեկտեմբերին ստորագրել է՝ խնդրելով […] ...

Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել

14:20 04.05.2025

Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել

Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ չորս իրանցի, հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։ «Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը նախաձեռնողական հետաքննության շրջանակում ձերբակալել է հինգ մարդու՝ ահաբեկչական հանցագործությունների կասկածանքով։ Բոլոր հինգ տղամարդիկ ձերբակալվել են ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։ Տղամարդկանցից չորսը իրանցիներ են»,- ասվում է մայրաքաղաքի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հաստատվում է հինգերորդ […] ...

BACK_TO_TOP