13:10 23.09.2023
ԱՄՆ խոշորագույն թերթերից «Վաշինգտոն Փոստ»-ը ծավալուն վերլուծությամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ ընդգծելով, որ ոչինչ չպետք է խոչընդոտի աշխարհին կանգնեցնելու 2023 թվականին կատարվող Հայոց ցեղասպանությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թերթը հիշեցնում է, որ 2021-ին նախագահ Բայդենը ցեղասպանություն է ճանաչել 1915 թվականին Անատոլիայում՝ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող իրենց հողերից հայերի արտաքսումը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգների մեկ դար շարունակվող լռությունը այս հարցի շուրջ տխուր հետևանքներ է ունեցել:
«Այսօր հայերը համաշխարհային առաջնորդների, այդ թվում ՝ Բայդենի կարիքն ունեն, որպեսզի կանգնեցնեն նոր ցեղասպանությունը, որը սկսվել է անցյալ ձմռանը և այժմ ավելի դաժան փուլ է թևակոխում:
Սեպտեմբերի 19-ին, ամիսներ տևած շրջափակումից և Ադրբեջանի տարածքում գտնվող հայաշատ Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով ռազմական կուտակումներից հետո, ադրբեջանական զինուժը հարձակման է անցել: Օրվա ընթացքում ադրբեջանական զորքերը արագորեն կոտրել են տեղի պաշտպանությունը՝ սպանելով ավելի քան 200 մարդու, այդ թվում՝ խաղաղ բնակիչների: Կարճ ժամանակ անց անկայուն զինադադար է հայտարարվել»,- ասված է նյութում:
Թերթում նշվում է, որ ռմբակոծությունների դադարեցման դիմաց Ադրբեջանը պահանջել է Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ղեկավարության կապիտուլյացիան և Արցախի իշխանությունների զինված ուժերի զինաթափումը:
«Քանի որ Ադրբեջանի հաղթանակն ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում, Լեռնային Ղարաբաղի տասնյակ խաղաղ հայեր հավաքվել էին Ստեփանակերտի օդանավակայանում՝ ձգտելով լքել իրենց նախնիների հողերը:
Նրանք լիովին իրավունք ունեն զգուշանալ հաջորդ քայլերից, որոնք կարող է ձեռնարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև միակ հաղորդակցությունը: Փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Միջազգային դատարանը, լսելով երկու կողմերի փաստարկները, վճռել է, որ շրջափակումը «իրական և անխուսափելի սպառնալիք» է ստեղծել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության առողջության և կյանքի համար»,- ասված է թերթում:
Վերլուծության մեջ հիշեցվում է, որ շրջափակումը դադարեցնելու մասին դատարանի պարտադիր հրամանը կատարելու փոխարեն, Ադրբեջանի անվտանգության ուժերը հունիսին կրկնապատկում են իրենց ջանքերը՝ ամբողջությամբ մեկուսացնելով անկլավը՝ կանխելով անգամ պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների առաքումը: Թերթն ընդգծում է, որ այդ ժամանակվանից ի վեր Ալիևը բազմիցս անտեսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և ԱՄՆ պետքարտուղարի կոչերը՝ կատարելու դատարանի որոշումը: Նշվում է՝ Ադրբեջանը հասկացել է, որ իր գործողությունների համար միջազգային հանրության կողմից լուրջ պատասխանատվություն չի կրի:
«Ալիևի կառավարությունը հայտարարել է, որ էթնիկ զտումներ չի իրականացնում և հավաստիացրել է աշխարհին, որ «վերաինտեգրումը» բարգավաճում կբերի տարածաշրջանին:
Բայց այս հռետորաբանությունն անհամոզիչ է հնչում՝ հաշվի առնելով այն, ինչ արդեն արվել է: Եվ Ադրբեջանի հավակնությունները տարածվում են Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս: 2010 թվականից ի վեր Ալիևը պարբերաբար խոսում էր Հայաստանի մասին որպես «Արևմտյան Ադրբեջան»՝ կրկնելով Ադրբեջանի վաղեմի հայտարարություններն այն մասին, որ Հայաստանն ընդհանուր առմամբ ոչ լեգիտիմ պետություն է: Դեկտեմբերին նա հայտարարել է, որ ներկայիս Հայաստանը Ադրբեջանի հողն է»,- ասված է թերթում։
Թերթն ընդգծում է, որ աշխարհը պետք է այդ հանցագործությունը կոչի այնպես, ինչպես կա: նշվում է, որ «Ցեղասպանություն» եզրույթի կիրառմանը դիմադրելը միջազգային գործերում վաղեմի խնդիր է եղել: Նյութում հիշեցվում է, որ 1994 թվականի ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը հրաժարվել է Ռուանդայում տեղի ունեցած զանգվածային սպանությունները որակել որպես ցեղասպանություն: Նշվում է՝ 30 տարվա ընթացքում քիչ բան է փոխվել:
«Վերջին անգամ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Ալիևի շրջափակումը բազմիցս կոչվել է «հումանիտար իրավիճակ», և առաջարկվել է շարունակել բանակցությունները:
Այսօր, ինչպես միշտ, աշխարհաքաղաքականությունը բացատրում է աշխարհի զսպվածությունը: Ադրբեջանը դաշնակից է Արևմուտքի հետ Իրանի դեմ, այն էներգիա է տրամադրում Եվրոպային և միլիոններ է ծախսում իսրայելական ժամանակակից զենքերի վրա: Բայց նման պահանջները չպետք է խոչընդոտեն աշխարհի պատասխանատվությանը՝ դադարեցնելու այն, ինչ կատարվում է նրա աչքի առաջ՝ 2023 թվականի Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է թերթում:
Թերթը Բայդենի 2021-ի որոշումը ճիշտ է համարել և կոչ է արել այսօր էլ օգնել կանխել պատմության կրկնությունը:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...