15:59 26.09.2023
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթն օրինագիծ է ներկայացրել, որի նպատակն է կանխել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ հետագա վայրագությունները և էթնիկ զտումները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Քրիս Սմիթի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։
Սմիթի ներկայացրած օրինագիծը կոչվում է «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և վայրագությունների կանխարգելման 2023 թ. ակտ» և Պետքարտուղարությունից պահանջում է մանրակրկիտ ռազմավարություն մշակել՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի համար տևական խաղաղությանը և բարեկեցությանը։ Օրինագծով առաջարկվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝
– ԱՄՆ դիվանագետներ ուղարկել տարածաշրջան՝ իրավիճակը վերահսկելու և հետագա ոտնձգությունների մասին անհապաղ հայտնելու համար,
– 24-ժամյա տեսադիտարկում իրականացնել հայկական մշակութային վայրերում,
– մարդասիրական օգնություն տրամադրել շրջափակումից և Լեռնային Ղարաբաղի վրա վերջին հարձակումից տուժած հայերին,
– Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու ԼՂ դեմ հարձակումը գլխավորած պաշտոնյաների նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել,
– օտարերկրյա ռազմական ֆինանսավորում տրամադրել ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությանը, որին այժմ սպառնում է Ադրբեջանը,
– դադարեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը՝ չեղյալ հայտարարելով Ազատության աջակցության բանաձևի 907-րդ ենթաբաժնից հրաժարվելու՝ նախագահի լիազորությունը:
«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լուրջ վտանգի տակ է… Ցավոք, նրանք ստիպված եղան զինաթափվել և իրենց անկախությունը հանձնել անողոք բռնապետին, որի կառավարությունը տարիների ընթացքում բազմիցս սարսափելի ոտնձգություններ է կատարել նրանց նկատմամբ, ցանկություն է հայտնել էթնիկ զտումներ իրականացնել նրանց դեմ և նույնիսկ նախաձեռնել է ցեղասպանություն՝ սովամահությամբ, շրջափակելով Լաչինի միջանցքը։ Մենք պետք է աշխատենք նրանց հետ՝ ապահովելու, որ անցումային շրջանում տեղի չունենան շարունակական վայրագություններ», – նշել է միջազգայնորեն ճանաչված իրավապաշտպան Քրիս Սմիթը։
Սմիթը վերջին ընթացքում Կոնգրեսում նախագահել է մի շարք լսումներ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի ծանր վիճակին։
«Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը, ինչպես միշտ, բոլոր իրավունքներն ունեն՝ շարունակելու անվտանգ ապրել իրենց հինավուրց հայրենիքում։ Իմ օրինագիծը որոշակի թեթևացում կբերի և կխրախուսի Բայդենի վարչակազմին գործել հիմա՝ տարածաշրջանում անմեղ կյանքեր փրկելու համար», – ասել է Սմիթը:
22:36 02.08.2025
Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափՕգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...
22:23 02.08.2025
Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետՀայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...
22:12 02.08.2025
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...
21:42 02.08.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը 2025 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ: Տղամարդկանց ցուցակը գլխավորում է Շանթ Սարգսյանը։ Կանանց ցուցակը գլխավորում է Էլինա Դանիելյանը։ ...
21:27 02.08.2025
Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են. Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Հայաստան-Վրաստան սահմանին զբոսաշրջային հերթեր են։ Հա ժողովուրդ ջան, եթե ուզում ենք ունենալ շատ զբոսաշրջիկներ, ի թիվս այլ քայլերի, պետք է ոչ թե 10 տարին մեկ Հայաստան գան համաշխարհային աստղեր, այլ տարին մի քանի անգամ։ Ու հա, համաշխարհային աստղերն էլ մի […] ...