Ոստիկանները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը. ՀՔԾ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Ոստիկանները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը. ՀՔԾ

14:30 19.03.2018

Ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել:
Ըստ ՀՔԾ հաղորդագրությայն՝ քրեական գործերից մեկը հարուցվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: 2018թ.-ի մարտի 24-ին Արագածոտնի մարզի գյուղերից մեկում Ս. Թ.-ի կողմից Կ. Ս.-ին ծեծի ենթարկելու և վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել: Արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության Աշտարակի բաժնի պաշտոնատար անձը խոչընդոտել է հիշյալ քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Ս. Թ.-ի հայտնաբերմանը: Ոստիկանության աշխատակիցների կողմից Ս. Թ.-ի տուն կատարվելիք այցի մասին նա նախապես հայտնել է վերջինիս ծնողներին, և երբ ոստիկանները այցելել են հիշյալ հասցե, ենթադրյալ հանցանք կատարած անձին` Ս. Թ.-ին այնտեղ չեն հայտնաբերել:

Մյուս քրեական գործը հարուցվել է  քննչական կոմիտեում ավազակային հարձակման դեպքի առթիվ քննվող քրեական գործով վկա Դ. Ե.-ի հաղորդման հիման վրա: Նա հրաժարվել է նախաքննության ընթացքում իր տված նախկին ցուցմունքից և հաղորդում տվել, որ իրականում ինքը չի ճանաչել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին: Մինչև գործով մեղադրյալ Ա. Ա.-ին ճանաչման ներկայացնելը,  ոստիկանության Ավանի բաժանմունքի պաշտոնատար անձը վկային հայտնել է, թե, իբր, Ա. Ա.-ն ընդունել է  ավազակային հարձակում կատարելու հանգամանքը: Ըստ այդմ` հիշյալ ոստիկանն իրեն հորդորել է ճանաչման գործողության ժամանակ մատնացույց անել Ա. Ա.-ին` միաժամանակ հուշելով, թե վերջինս որտեղ է կանգնած ճանաչման ներկայացվածների շարքում: Հետագայում, Դ. Ե.-ն պարզել է, որ քրեական գործով մեղադրյալ Ա. Ա.-ն իրականում չի ընդունել իր կողմից հանցագործություն կատարած լինելու հանգամանքը:
Ավելին, ՀՀ քննչական կոմիտում հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը` Ա. Ա.-ն, ավազակային հարձակման դեպքի ժամանակ գտնվել է այլ վայրում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

15:30 16.06.2025

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

15:21 16.06.2025

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

15:14 16.06.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:55 16.06.2025

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...

BACK_TO_TOP